f

Անկախ

Հայաստանը դեռ սգում է...Պատերազմում պարտությունը վերաբացեց հին վերքերը


«Արարատի պես սպիտակ գագաթ չկա», - գրել է հայ բանաստեղծ Եղիշե Չարենցը 1915 թ.-ի իր «Կապույտ աչքերով հայրենիք» աշխատությունում` երկգագաթ լեռան մասին, որն ամբողջ Հայաստանի ազգային խորհրդանիշն է: Երևանում պարզ օրվա ընթացքում Արարատը տիրապետող է դառնում վեր խոյացող վարդագույն քարե շենքերի և Հայաստանի մայրաքաղաքի լայն պողոտաների վրա:

Բայց Արարատը մոտ չէ: Այն անհավանական հեռու է ՝ Թուրքիայի հետ երկար փակ սահմանից այն կողմ, այն տարածքում, որը հայերին հայտնի է որպես Արևմտյան Հայաստան: Այնտեղ հայեր չեն մնացել, առնվազն բացահայտ: Հայաստանի ազգային խորհրդանիշը՝ ամբողջ ժողովրդի ինքնության փորձաքարը, գտնվում է թշնամական հարևանի սահմանի վրա:

Կորցրածի անընդհատ հիշեցումը, սակայն, միայն մեկն է այն բազմաթիվ կորուստներից, որոնք դաջվել են Հայաստանի վրա: Դրանցից ամենավերջինը անցյալ տարի էր ՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը, 21-րդ դարի ամենադաժան պատերազմներից մեկում: 44 օրվա ընթացքում հայկական ուժերը բախվեցին հարևան Ադրբեջանի ուժերի հետ, Լեռնային Ղարաբաղի վիճահարույց տարածքի շուրջ պատերազմի վերջին շրջափուլում , որն ի սկզբանե մեծամասնությամբ էթնիկ հայկական տարածք էր, որը գտնվում էր Ադրբեջանի խորհրդային սահմաններում: Վեց շաբաթ տևած մարտական ​​գործողությունների արդյունքում պատերազմը խլեց առնվազն 6000 մարդու կյանք, այդ թվում `առնվազն 3,300 հայ զինվոր, որը համարժեք է ԱՄՆ-ի` մեկուկես ամսվա ընթացքում ավելի քան 350,000 զորք կորցնելուն:

Դա հայերի առաջին կորուստը չէր:
1915-ի Հայոց ցեղասպանությունը պատահական չէր: Դա իրադարձությունների մանրակրկիտ պլանավորված հաջորդականություն էր, որը մշակվել էր Օսմանյան կայսրության երիտթուրքերի հեղափոխական կառավարության կողմից ՝ անհավատարիմ ընկալվող բնակչության սպառնալիքը զսպելու համար: Ավելի քան մեկ միլիոն հայ տղամարդիկ, կանայք և երեխաներ իրենց գյուղերից և քաղաքներից հարկադրաբար հեռացվելով՝  կազմում էին խղճուկ խմբեր և քշվում դեպի Սիրիայի անապատ՝ մահվան: 1916 թ.-ի վերջին միայն 200,000 տեղահանվածներ էին ողջ մնացել:

Հայաստանը 20-րդ դարի առաջին ազգն էր, որն գոյատևեց ցեղասպանությունից հետո: Այն վերապրածների մեջ հավերժ դաջվել է իրենց տրավման, իրենց տները և գրեթե իրենց կյանքը կորցնելու հիշողությունները: Ցեղասպանության պատմությունները փոխանցվել են նրանց սերունդներին ՝ յուրաքանչյուր սերնդի վրա դրոշմելով տեղի ունեցած ողբերգությունը և դրա կրկնության վախը:

Չնայած Խորհրդային Հայաստանում ցեղասպանության հիշողությունները ճնշվել են, բայց երբեք չեն մարել: 1965 թ., սպանդի 50-րդ տարելիցին, 100000 հայեր հավաքվել էին Երևանի օպերային թատրոնի առջև`պահանջելով, որ Խորհրդային Կառավարությունը ճանաչի ցեղասպանությունը: Հայաստանի ազգային գիտակցությունը նորից ոտքի կանգնեց 1988-ի փետրվարին, երբ աննախադեպ զանգվածային ցույցերը Երևանի փողոցներում պահանջում էին էթնիկ հայկական Լեռնային Ղարաբաղը միացնել Խորհրդային Հայաստանին: Հարյուր հազարավոր ցուցարարներ դուրս եկան աջակցելու Ղարաբաղի միավորմանը Հայաստանին, ինչը Խորհրդային Միությունում դեռևս չտեսնված ազգային զգացմունքների ամենամեծ ալիքներից մեկն էր:

Նրանց հույսերը շուտով պետք է փոխարինվեին վշտով: Հարևան Ադրբեջանի Սովետական ​​Սոցիալիստական ​​Հանրապետության էթնիկ ադրբեջանական բնակչության շրջանում ազգայնական ուժերը այս պահը տեսնում էին որպես իրենց սեփական աջակցությունը դրսևորելու հնարավորություն՝ հայ փոքրամասնության դեմ արյունալի զտումների միջոցով: Փետրվարի 27-ին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից անմիջապես հյուսիս գտնվող Սումգայիթ քաղաքում, ազգայնական ամբոխը հավաքվել էր փողոցներում և սկսել տնից տուն շրջել՝ որոնելով քաղաքի հայ բնակիչներին: Սումգայիթյան ջարդերը սկսվել էին:
54-ամյա Կարինե Չախալյանը այդ բնակիչներից մեկն էր: «Ես հիշում եմ ջարդը [Սումգայիթում], կարծես երեկ էր», - ասաց նա ինձ նոյեմբերի մի արևոտ օրը Քելբաջարի իր տանը՝ հայերի շրջանում հայտնի Քարվաճառ անվամբ: «Ծնողներս սպանվեցին իմ աչքի առաջ: Մենք հեռացանք ունեցածը մեջքներիս դրած»: Չախալյանը և շուրջ 20 000 այլ հայեր ստիպված էին փախչել:
Իսկ 1988 թվականը դեռ չէր ավարտել Հայաստանի համար նախատեսված իր փորձությունները: Դեկտեմբերի 7-ին, 6,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցավ Հայաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սպիտակ քաղաքում: Մոտակայքում էր Լենինական (այժմ հայտնի է որպես Գյումրի) քաղաքը ՝ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը: Մի ակնթարթում այն ​​քանդվեց: Մոտ 50,000 մարդ զոհվեց, և  հարյուր հազարավորներն անօթևան դարձան: Երեք տասնամյակ անց, առնվազն 10,000-ը դեռ անօթևան են և ավելի քան մեկ սերունդ ապրում է ժամանակավոր կացարաններում: 
Մինչ Խորհրդային Միությունը գնում էր դեպի փլուզում, Լեռնային Ղարաբաղում բորբոքված իրավիճակը պատերազմի ճանապարհին էր:
Երբ սովետական ​​իշխանությունը սկսեց թուլանալ, Հայաստանում քաղաքական իշխանությունն արագորեն անցավ Ղարաբաղ կոմիտեին ՝ հայ մտավորականների խմբին, որոնք ղեկավարում էին հանրահավաքները 1988-ի փետրվարին և ավելի ուշ: 1990-ականների կեսերին նրանք սկսեցին արդյունավետ իշխանություն իրականացնել հանրապետությունում՝ փոխարինելով ավելի ու ավելի անկարող կոմունիստական ​​ղեկավարությանը, ըստ էության, դառնալով առաջին սովետական ​​հանրապետությունը, որը դե ֆակտո անկախություն ձեռք բերեց՝ Սովետական ​​Միության փլուզումից ուղիղ 18 ամիս առաջ: Ղարաբաղյան շարժումը պարզապես շարժում չէր Հայաստանում. Այն անցյալում կորցրած ամեն ինչի խորհրդանիշն էր և մնացած հայրենիքի մի փոքր մասը փրկելու ճնշող իմաստը:
Այս շարժումը զսպող միակ ուժի՝ Խորհրդային պետության անկմանը զուգահեռ աճող ադրբեջանական ազգայնականության միտումների պարագայում (այսինքն ՝ Ղարաբաղը պահպանել Ադրբեջանի կազմում) պատերազմն անխուսափելի էր: Քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը դարձան անկախ պետություններ, նրանք անմիջապես բախվեցին տարածքային վեճերի շուրջ լայնամասշտաբ պատերազմի: 1991-1994 թվականներին Լեռնային Ղարաբաղի Առաջին պատերազմը  վատ զինված էթնիկ զինյալների բախումներից վերածվեց լիովին հագեցած պետական ​​բանակների պատերազմի: Պատերազմի արդյունքում սպանվեց շուրջ 30,000 մարդ և տեղահանվեց մեկ միլիոն մարդ, իսկ հայկական ուժերը վերահսկում էին ինչպես Ղարաբաղը, այնպես էլ Ադրբեջանի հարակից յոթ շրջանները, որտեղից նրանք վտարել էին 450,000 էթնիկ ադրբեջանցի բնակիչների:
Պատերազմը նոր սերնդի որոշիչ իրադարձությունն էր: «Ես հիշում եմ, որ ամեն օր բեռնատարները գալիս էին Երևան՝ տանելով զոհված զինծառայողների մարմինները», - ինձ ասաց Ալեքսեյը, հայ, որը հետագայում գաղթեց Կանադա: «Մենք ամեն օր ստուգում էինք [մահացածների] նոր ցուցակները, սովորաբար ՝ մոմի լույսի ներքո», - սա հասարակ օրինաչափություն էր, քանի որ Երևանում, ադրբեջանա-թուրքական շրջափակման հետ կապված, էլեկտրաէներգիայի անջատումներ էին լինում: «Մի քանի օրը մեկ ես գնում էի մորս հետ հացի հերթ կանգնելու», - ասաց 34-ամյա փաստաբան Աստղիկը: «Հայրս և քեռիներս ճակատում էին»:

Ինչպես 1915-ի ցեղասպանությունից հետո Հայաստանի Առաջին Հանրապետությունը, այնպես էլ Հայաստանի նոր Հանրապետությունը կերտվեց պատերազմով: Սուգը չի դադարել 1994 թ. Մարտերի ավարտով: Իր «Ղարաբաղ օրագիր» գրքում հայ լրագրող Թաթուլ Հակոբյանը նկարագրում է 2005-ին գավառական գյուղերում ընտանիքներին այցելությունները, որոնք շարունակում էին հուսահատ փորձերը` վերադարձնել Ադրբեջանում մեկ տասնամյակից ավել գերության մեջ պահվող ընտանիքի անդամներին:
Բայց պատերազմն աննկարագրելի ազդեցություն ունեցավ ազգային հոգեբանության վրա: Շատերի համար հաղթանակը վկայում էր այն մասին, որ հայերին հավերժ վիճակված չէր զոհ լինել - փոքր հաղթանակ, որը կարող էր փոքր-ինչ մեղմել երեք սերունդ առաջվա զանգվածային կորուստները: Մի արևմտյան մեկնաբան շատ դիպուկ նկարագրել էր այդ ազդեցությունը, ականատես լինելով մի հետաքրքիր միջադեպի: 2005-ին կայացած ֆորումում Հայաստանի Հանրապետության բնիկներից մեկը քննադատեց սփյուռքահային ՝ նշելով. «Դուք [արևմտահայերը] միշտ ձեզ զոհի դերում եք տեսնում: Բայց մենք մեզ տեսնում ենք որպես նվաճող»:

Հաղթանակի հետ եկավ նաև անզգուշությունը ադրբեջանցիների տառապանքների նկատմամբ, որոնք տեղահանվել էին Ղարաբաղի տներից և տարագրվել:
Սերունդների համար այս հաղթական վերաբերմունքը պահպանվեց և կարծրացավ: Բայց ի վերջո այն կոտրվեց:
2020-ի սեպտեմբերի 27-ին նորացված Ադրբեջանը պատասխան հարված հասցրեց: Տարիներ շարունակ Բաքուն զինվել էր միլիարդավոր դոլարների զարգացած ռազմական սարքավորումներով և ապահովել էր իր դաշնակից Թուրքիայի ամուր ռազմական և քաղաքական աջակցությունը: Մեկ շաբաթ տևողությամբ հրետանային հարվածաշար բացվելով Ղարաբաղի էթնիկ հայկական քաղաքներում և գյուղերում, Ադրբեջանի նորագույն ակտիվը ՝ նրա ժամանակակից մարտական ​​անօդաչու թռչող սարքերըը,կործանարար ազդեցություն ունեցան չհամալրված հայկական ուժերի վրա:
Ես հոկտեմբերի սկզբին այցելել եմ Լեռնային Ղարաբաղ: Մայրաքաղաք Ստեփանակերտը գրեթե ամայի էր: Հանգիստը խախտում էին միայն դեպի ռազմաճակատ շարժվող զինտեխնիկայի աղմուկը, երբեմն տարեց հետիոտնը և օդային ազդանշանների կանոնավոր ձայնը, որոնք նախազգուշացնում էին վերահաս հրթիռային հարվածների մասին: Ղարաբաղի հայ բնակչությունն աշխարհում ամենառազմականացվածներից մեկն է. Բոլոր տղամարդիկ անցնում են երկու տարվա պարտադիր զինվորական ծառայություն խրամատներում, և բոլորը տանը պահում են իրենց Կալաշնիկով ինքնաձիգերը՝ տագնապի դեպքերի համար:
Քաղաքի ապաստարաններից մեկում մի թոշակառու ասաց ինձ, որ ճակատում չորս թոռ է ունեցել. մեկն արդեն սպանվել էր մարտերում: Նրա ամուսինը զոհվել էր դեռ առաջին պատերազմում: Մեկը դժգոհեց, որ սա արդեն իր տեսած երրորդ պատերազմն է (վկայակոչելով առաջին հակամարտությունն ու 2016-ի ապրիլյան մարտերը, որը հաճախ անվանում են «Քառօրյա պատերազմ»): Ղարաբաղում պատերազմի ողբերգությունը պարզապես կյանքի անբաժան մասն է:
Պատերազմը երկարելուն պես, հոկտեմբերի կեսերին, Երևանում վիշտը համատարած դարձավ: Փողոցում մարդկանց դեմքերն ավելի մթնեցան և ցնցվեցին: Բոլորն էլ առաջնագծում ինչ-որ մեկին գիտեին: Մեծ մասն արդեն ինչ-որ մեկին կորցրել էր:
Ղարաբաղից Երեւան վերադառնալուն պես տաքսի նստեցի քաղաքի մատույցներից: Վարորդը հարցրեց, թե ինչպես է ընթանում ճակատամարտը Հադրութում ՝ Ղարաբաղի հարավ-արևելքում գտնվող քաղաքում: Ես նրան ասացի, որ մարտերը շատ ծանր են, և նա քթի տակ հայհոյեց: Նա ինձ ասաց, որ իր եղբորորդուն սպանել են այնտեղ, և որ որդին ու եղբայրը դեռ կռվում էին այդ ճակատում: Վարորդը չզսպեց արցունքները: Մենք անխոս ավարտեցինք ուղևորությունը, և նա հրաժարվեց փող վերցնել:
Պատերազմն ավարտվեց նոյեմբերի 10-ին ՝ 44 օր անց: Դրանով հայերը կորցրեցին ԼեռնայինՂարաբաղի և նրա շրջակայքի տարածքի գրեթե երեք քառորդը, որը նրանք ունեին սկզբում: Զոհվածների թիվը, որոնք դեռ թարմացվում են, ներկայումս կազմում է 4 005 մարդ:
Անմիջապես դրանից հետո ժամանակ չի տրամադրվեց տեղահանված բնակիչներին, և, ընդհանուր առմամբ, հայերին, որպեսզի ընկալեն նոր իրականությունը: Հրադադարի գործարքը ոչ միայն ամրագրում էր Ադրբեջանի ձեռքբերումները տեղերում, այլ նաև ենթադրում էր Հայաստանի կողմից վերահսկվող երեք շրջանների հանձնում:
Նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզից հյուսիս-արևմուտք գտնվող Քելբաջարի շրջանը գրավվել էր էթնիկ հայկական ուժերի կողմից 1993-ին՝ առաջին պատերազմում: Նախկինում էթնիկ ադրբեջանական շրջանը բնակեցվել էր հայկական ուժերի կողմից, որոնք գրավել էին այն 90-ականների պատերազմում: 2020 թ. պատերազմի ժամանակ նրա 3500 բնակիչները հիմնականում հայ փախստականներ էին վտարված Ադրբեջանից՝  Խորհրդային Միության վերջին տարիների արյունալի հաշվեհարդարների արդյունքում: Այժմ նրանք կրկին տեղահանվում են: 2020-ի նոյեմբերին տարածքը վերադարձվեց Ադրբեջանին: Նրա բնակիչները կրկին ստիպված էին սրբավայր գտնել այլ վայրում:
Չախալյանը ՝ Սումգայիթի ջարդերը վերապրածը, այս բնակիչներից մեկն է: Մի քանի տարի Երևանում ապաստարաններում մնալուց հետո նա վերաբնակվել էր Քելբաջարում: «Մենք լսեցինք, որ այստեղ տներ կան, բայց դրանք գրեթե ավերված էին. Մենք ինքներս վերակառուցեցինք այս տունը», - ասաց նա: «Իմ վեց որդիները կռվել են բանակում, այս պատերազմում: Նրանցից մեկը տուն չեկավ: Եվ հիմա մենք բոլորս պետք է հեռանանք: Հիմա ի՞նչ ենք անելու»:

Քելբաջարն ինքնին առաջին պատերազմի և երկրորդի միջև ապրած հայերի բախտը փոխվելու թերևս ամենից ցնցող խորհրդանիշն է: Առաջինում երկրամասը գրավվեց բարոյալքված ադրբեջանական բանակից մեկ շաբաթից պակաս ժամանակում՝ կայծակնային գործողության արդյունքում, որը ղեկավարում էր Մոնթե Մելքոնյանը, որն այդ ժամանակ Հայաստանի ամենահայտնի ռազմական հրամանատարն էր: Հայկական անպարտելիության պատրանքը, որն աճել էր առաջին պատերազմի ավարտից հետո, հասավ այնպիսի մի խառնաշփոթի, որը հայ ամերիկացի քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը խստորեն բնութագրել էր որպես «bullshit exceptionalism» (խմբ. անիմաստ բացառիկություն) - հիմնովին ոչնչացվեց:
Քելբաջարից ավելի ծանր էր պատկերը Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում: Հայաստանից դեպի այս քաղաք ճանապարհն անցնում է անմիջապես Շուշի քաղաքի մոտով, որը հայերի տիրապետության տակ էր 1992 թվականից մինչև 2020 թվականի նոյեմբերի 8-ը: Մուտքի հայալեզու ցուցանակը փոխարինվել է ադրբեջանականով, ծածանվում են Ադրբեջանի դրոշի կարմիրը, կանաչը և կապույտը, իսկ  անցակետում աշխատում են դիմակավորված ադրբեջանցի զինվորներ: Ռուս խաղաղապահները ուղեկցում են տեղացիներին նրանց կողքով:
Ղարաբաղի մայրաքաղաքն ինքնին կրկին լի էր կյանքով նոյեմբերի 24-25-ը, պատերազմի ավարտից հազիվ երկու շաբաթ անց, նրա փողոցներում խառնաշփոթ էր: Բայց կարճ զրույցը հերիք է, որ նորմալության պատրանքը վերանա:
Կենտրոնական շուկայում ես խոսեցի 64-ամյա Վլադիմիրի հետ, որը մսավաճառ էր Մարտունու շրջանի մի գյուղից, մայրաքաղաքից  դեպի արևելք: Նա դեռ իր տունն ունի: Նրա երկու եղբայրները, հարևան գյուղից, չունեն: Նրանց տները գրավվել են ադրբեջանական ուժերի կողմից հոկտեմբերի վերջին: Նրանք հայտնվել էին այն ժամանակ, երբ Վլադիմիրը ճուտ էր մաքրում:
«Ինչպե՞ս պետք է զգամ: Տեսնո՞ւմ եք ՝ ինչ է տեղի ունեցել այստեղ»: նա ասաց. «Այստեղ ընտանիքների կեսը կորցրել է իրենց տունը. Նրանք պարզապես փորձում են մի քանի կարտոֆիլ վաճառել, որպեսզի ընդհանրապես փող ունենան: Նրանց այլ բան չի մնացել»:
Նա գլուխը շարժեց: «Նրանք պետք է գոնե հայոց գյուղերը պահելու միջոց գտնեին», - ասաց նա ՝ նկատի ունենալով նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կորցրած տարածքները, որոնք ի սկզբանե գրավվել էին 90-ականներին: «Բայց ադրբեջանցիներն այդքան շատ վերցրի: Սա նշանակում է, որ հակամարտությունը շարունակվելու է»:
Տեղահանության նոր ալիքը պատերազմի մարդկային ողբերգություններից մեկն է: Տարածաշրջանի ինքնահռչակ կառավարության պաշտոնական վիճակագրության համաձայն, ավելի քան 40,000 ղարաբաղցի հայեր այժմ մշտապես տեղահանված են: Նրանց տները կամ գրավվել են կամ ավելի ուշ հանձնվել Ադրբեջանի վերահսկողությանը:
42-ամյա սրահի աշխատող Կարինեն հիշում է, երբ ադրբեջանական ամբոխը մտավ իր ընտանիքի տուն Բաքվում 30 տարի առաջ: «Ադրբեջանցիներն այստեղ էլ են եկել [հայերիս] հետևից», - ասաց նա: «Ինչպե՞ս կարող էր դա պատահել: Ինչպե՞ս կարող էինք կորցնել այսքան հողեր»:
Այս վերջին կորստի վիշտը մասնատել է հայ հասարակությունը: Մատնացույց անելը և դավաճանության մեղադրանքները ամիսներ շարունակ թունավորել են հայկական սոցիալական լրատվամիջոցները, մասնավորապես սփյուռքի շրջանում: Ութ միլիոնանոց սփյուռքը հիմնականում բաղկացած է ցեղասպանությունից մազապուրծ եղածների սերունդներից, որոնք մեծացել են պատմություններով, թե ինչպես են իրենց տատերն ու պապերը ականատես եղել իրենց ընկերների և հարազատների մասսայական սպանություններին օսմանյան զինվորների կողմից, երբ նրանք փախչելիս են եղել Սիրիայի անապատով: Հիմա, աշխարհի մյուս ծայրից, նրանք անօգնական դիտում էին, թե ինչպես է հերթական պատերազմի աղետը վրա հասել իրենց ժողովրդին:
Հիմա քիչ բան է հստակ Հայաստանի ապագայի վերաբերյալ:

Գրեթե թշնամիներով շրջապատված այս փոքր պետության համար նրա գոյությունն այժմ վտանգված է: Շատերը գոյատևման իրենց միակ հույսը տեսնում են ազգային տնտեսական, գիտական ​​և, հատկապես, ռազմական զարգացման արմատապես հաջողված ծրագրի մեկնարկի մեջ, որը նման կլինի Իսրայելին՝ ցեղասպանություն վերապրած մեկ այլ փոքր ազգի, որին հարևանների դեմ բազմակի հաղթական պատերազմներ էին պետք գոյատևելու համար: Ամենամեծ վախը, ինչպես ինձ ասաց մի հայ ընկեր, այն է, որ հայերն ունենան նույն ճակատագիրը, ինչ ասորիները, նրանց եղբայրները, որոնք նույնպես օսմանյան դարաշրջանում ցեղասպանության են ենթարկվել: Օտար երկրներում սփռված հնագույն ժողովուրդ, որը չունի պետություն:
Չնայած անցած մի քանի ամիսների աղետին, հայերը նայում են իրենց ամենամեծ գրողներից Վիլյամ Սարոյանի `1936 թ. Իր « Հայը և հայը» աշխատության մարտահրավեր նետող խոսքերին:

« Կուզեի տեսնել աշխարհում որեւէ ուժ, որ կկործանի այս ժողովրդին, անկարեւոր մարդկանց այս փոքր ցեղը, որի պատմությունն ավարտված է, պատերազմները՝ կռված ու պարտված, շինությունները՝ փլուզված, գրականությունը՝ չկարդացված, երաժշտությունը՝ չլսված, եւ աղոթքները՝ լռած։

Դե կործանե՛ք։ Ասենք թե նորից 1915-ն է, իսկ աշխարհում՝ պատերազմ։ Կործանե՛ք Հայաստանը։ Տեսեք՝ կստացվի՞։ Տնահան արեք ուղարկեք անապատները, թողեք առանց հացուջրի, հրդեհեք տներն ու եկեղեցիները։ Տեսեք՝ նորից չե՞ն ապրի, նորից չե՞ն խնդա։ Տեսեք՝ նրանց ցեղը չի՞ հառնի, երբ քսան տարի հետո երկու հոգի հանդիպեն գարեջրատանն ու ծիծաղեն ու խոսեն իրենց լեզվով։ Դե՛, տեսեք՝ մի բան կկարողանա՞ք անել դրա հետ։ Տեսեք՝ կկարողանա՞ք արգելել, որ նրանք ծաղրեն աշխարհի մեծ-մեծ գաղափարները, շա՛ն տղերք, որ երկու հայ խոսեն աշխարհում, դե՛, փորձե՛ք կործանել նրանց»:

Նիլ Հաուերը կանադացի լրագրող և անվտանգության վերլուծաբան է, որը գտնվում է Երևանում: Նրա աշխատանքը կենտրոնացած է սիրիական հակամարտության և Հյուսիսային և Հարավային Կովկասի տարածաշրջանների քաղաքականության, հակամարտությունների և փոքրամասնությունների վրա:

Twitter ՝ @NeilPHauer

Արցախ արցախյան պատերազմ կորուստ խմբագրի ընտրանի

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին