f

Անկախ

Խոցված պահանջատիրության երթի վերականգնման երաշխիքը...


Փա՛ստ է եւ դա անվարան պէտք է արձանագրել, որ ազգովի թեւակոխում ենք մեր համազգային պահանջատիրութեան 106-րդ հանգրւան խիստ տարօրինակ ու աննախադէպ պայմանների թելադրանքի ներքոյ…:

Հայոց պահանջատիրութիւնը՝ Հայ Դատը եւ դրա պատմաբանագիտական բնորոշում՝ նոյնինքն հայոց ազգային գաղափարախօսութիւնը խոցւած է ըստ ամենայնի…:

Խոցման կիզակէտում յայտնւեց հէնց համազգային մեր պահանջատիրութեանը, Հայ Դատին ու հայոց ազգային գաղափարախօսութեանը նախորդ դարավերջին նոր ուժականութիւն հաղորդած արծւաբոյն Արցախը…, որպէս յուսալի խարիսխ ու հանգրւան՝ մեր դարակերտ պահանջատիրութեան:

Փաստ է նաեւ ու մանաւանդ այն, որ Արցախի խոցումով՝ թէկուզ պոտենցիալ առումով, բայց խոցւած է նոյնպէս հայոց պետականութիւնը՝ Հայաստանի Հանրապետութեան ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը: Իսկ սրա իրական (ներգործուն) եւ ոչ թէ պոտենցեալ (ներուժ) վտանգի ու սպառնալիքի առկայութեան մասին, ահա, ահազանգը հնչում է այսօր՝ Սիւնիքում… ու նրա «բաց դարպասներում» դարանակալած՝ Ցեղասպանի ժառանգորդների կրակոցներով…:

…. Համաշխարհային կայսերապաշտական համընդհանուր նկրտումներն ու դիպուկ՝ տարածաշրջանային շահակցական նպատակները փոխլրացման օրինաչափութեամբ՝ պատուհասել են մեր ազգային-պետական շահերն ու դրանք մարմնաւորող համապատասխան արժէքներն ու սրբութիւնները՝ մեր անմիջական թշնամիների ուղղակի դերակատարմամբ: Առաւել ցաւալի փաստը, սակայն, կայանում է նրանում, որ ցեղասպանների ժառանգորդները օգտագործեցին մեր ներքին թուլութիւնը՝ Հայի «Աքիլեսեան գարշապարը», որի համահեղինակներն հանդիսացան՝ «Առանց Արցախի լաւ ապրել» - ու մերօրեայ ջատագովները… Ահա, թէ ուր է թաղւած շան գլուխը…:

Եւ ահա, թէ ինչու ենք ազգովի բոլոր նախընթաց օրինաչափութիւններից հեռու՝ տարօրինակ պայմաններում թեւակոխում մեր պահանջատիրութեան 106-րդ հանգրւան:

Ահաւասիկ, դժւարանցանելի հանգրւան, որն դեռեւս նշանաւորւել է յետպատերազմական յաջորդական շրջանից սկսեալ՝ «Հայրենիքի փրկութեան շարժման» ահազանգի հնչեցմամբ: Ահազանգ, որն անկախ օրախնդիր թէ՛ իրադրային հանգամանքներից ու իշխանախաղական բարդոյթներից, սեպւելու է մեր համընդհանուր պահանջատիրութեան վէմին, նրանում առաջացած արհեստական ճեղքը լիցքաւորել-փակելու եւ առաջնահերթօրէն՝ ներազգային պայքարի պատւանդանը ամրակայելու անյետաձգելի անհրաժեշտութիւնից ելնելով:

Ու դրանով էլ՝ վերականգնւելու, վերաիմաստաւորւելու եւ իր բուն օրինաչափութիւնների կիրառման հանգրւան է հասնելու մեր անբեկանելի պահանջատիրութեան յաղթական երթը…:

՛՛ԱԼԻՔ՛՛ օրաթերթի գլխաւոր խմբագիր

Դերենիկ Մելիքեան

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ Հայոց Ցեղասպանություն

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին