Շնորհակալ եմ աշխատանքի համար, Մեսրոպ Առաքելյան, և երախտապարտ, որ հետպատերազմյան Արցախի համար այս ծանրագույն օրերին, առանց live-երի և selfi-ների, պաշտոնավարմանդ ամեն օրը եղել ես Արցախի կողքին` լուծելով անլուծելի թվացող անթիվ սոցիալական մարտահրավերներ` Արցախն արագ ոտքի կանգնեցնելու և ապրեցնելու քո նվիրման շնորհիվ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Արցախը դա գիտի. ես դա չեմ մոռանա։
Հաջողություն եմ մաղթում և վստահ եմ, որ մեր պետությունը աշխարհում ամենալավ ապրելու երկիրը դարձնելու երազանքդ իրականություն է դառնալու։
Շնորհակալ եմ, ընկեր»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հրաժարական է տվել: