f

Անկախ

«Հրապարակ».Փաշինյանին հայհոյում էին հարյուրա­վոր սյունեցիներ, նա հրահանգել է բոլորին բերման ենթարկել՝ ստորացնելով, գետնին քարշ տալով, որ կադրերը դիտի՝ սիրտը հովանա


«Նիկոլ Փաշինյանը որոշել է Սյունիքում իր «կերած» հայհոյանքներին պա­տասխանել ոչ ավանդական՝ հայկա­կան տարբերակով՝ տղամարդավարի, այլ ուժային կառույցների բերանով, որոնց հրահանգել է՝ ոտնահարելով բոլոր հնարավոր օրենքներն ու իրավունքները, բերման ենթարկել ում հնարավոր է: Նախ՝ գիշերվա 3-ին նրանք ոստիկանական մեքե­նայով Մեղրիից Երևան բերման են ենթարկել ՄԵղրիի համայնքապետ Մխիթար Զաբարյանին՝ խուլիգա­նության մեղադրանքով, առանց ծա­նուցագրի, առանց հիմքերի և առանց օրենքի տառը պահպանելու:

Մի քա­նի ժամ անց՝ լուսադեմին, ոստիկա­նության կարմիրբերետավորները մտել ու անկողնուց հանելով՝ բերման են ենթարկել Շուռնուխի գյուղապե­տի եղբորը՝ Աշխարհապետ անունով հայտնի Արարատին, որն այրում էր իր տունը, որը Նիկոլ Փաշինյանի իշխա­նությունը առանց կրակոցի հանձնեց թշնամուն: Աշխարհապետը տասն օր բարձր ջերմությամբ ու թոքաբորբով հիվանդ պառկած է եղել տանն ու որևէ ակցիայի չի մասնակցել, բայց Փաշինյանի կամակատար ոստի­կաններին դա չի խանգարել, որ նվաստացնելով բերման ենթարկեն անկողնուն գամված հիվանդ մարդուն: Ավելի ուշ հրապարակվեցին կադրեր, թե ինչպես են դիմակավորված ոստիկաններն արդեն Երևանում Աշխարհապետին քարշ տալիս Քննչա­կան կոմիտեի միջանցքներով: Այդ ընթացքում նա բղավում էր, թե վատ է զգում, տաքություն ունի, թոքաբորբ է, խնդրում էր շտապօգնություն կանչել:

Ավելի ուշ տեղեկացանք, որ թույլ են տվել՝ նրա մոտ բժիշկ մտնի, նաև կթեստավորեն, որ պարզեն՝ արդյոք կորոնավիրուսով վարակված է, թե՞ ոչ: Տեսարանն իսկապես սարսափեցնող էր: Թուրք ենիչերիները, հավանաբար, կնախանձեին նման դաժանությանը, որը թույլ էր տալիս հայ ոստիկանը հայի նկատմամբ: Բայց դա է Նիկոլ Փաշինյանի էությունը և մարտավա­րությունը՝ մարդկանց փորձել վախ ներշնչել և ռեպրեսիաներ կիրառել, որ մյուսները դաս քաղեն, և ոչ մեկը չհամարձակվի իր դեմ ծպտուն հանել: Փողոց փակելով և բազում օրենքներ խախտելով իշխանության եկած մարդու սիրտն արյուն է ուզում՝ Հա­յաստանի հպարտ քաղաքացիների արյունը, նրանց արյունը, որոնք այլևս չեն համակրում, չեն սիրում իրեն:

 

Այս ամենի վերաբերյալ երեկ կառավարության նիստից հետո լրագրողները հարցեր ուղղեցին ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին: Նա չկարողացավ գեթ մեկ հոդա­բաշխ պատասխան տալ: Զաքարյանին գիշերվա 3-ին անհապաղ բերման ենթարկելու մասով ընդամենն ասաց՝ առերևույթ խուլիգանության դեպքեր են այնտեղ տեղի ունեցել, որով, ըստ նրա, ոստիկանությունը ձեռնարկել է համապատասխան միջոցներ: Թե ինչ խուլիգանություն, ինչ կապ ուներ Զաքարյանն այդ ամենի հետ, ինչու ծանուցագիր չեն ուղարկել, կամ այդ ինչ անհետաձգելի գործողություններ էին, որ չէին կարող մինչև առավոտ սպասել՝ պետք էր գիշերով իրակա­նացնել, փոխոստիկանապետի լեզուն պապանձվել էր՝ չէր կարողանում բացատրել: Ինչ բացատրեր՝ այդպես գիշերով միայն ստալինյան «էնկավեդեի» աշխատողներն էին գործում, որ երկրում սարսափ տարածեին:

«Այս պահին, բնականաբար, հստակ չեմ կարող ասել, թե ինչ անհետաձգելի գործողություններ, որովհետև, ինչպես արդեն նշեցի, այնտեղ առկա են առերևույթ հանցա­գործության կատարման դեպքեր, որի կատարմամբ ոստիկանության կողմից, և ոչ միայն ոստիկանության, իրականացվում են արդեն իսկ հա­մապատասխան գործողություններ»,- կարկամած արտաբերում էր Ֆիդանյանը:

Շուռնուխի գյուղապետի եղբորը հիվանդ տեղից, անկողնուց քարշ տա­լով Երևան բերման ենթարկելու վերա­բերյալ էլ Ֆիդանյանը, բնականաբար, չկարողացավ որևէ բացատրություն գտնել: Նախընտրեց մանևրել. «Այս պահի դրությամբ տեղեկություն չունեմ, թե հստակ որ անձի նկատմամբ ինչ գործողություններ են իրականացվել»:

Ֆիդանյանն ասաց, թե կա «Հա­վաքների ազատության մասին» օրենք, և իրենք Սյունիքի ակցիաների ժա­մանակ հասարակական կարգն են պահպանել և այլն, բայց երբ նրան հիշեցրինք, թե ինչպես էին 2018-ի ապրիլյան իշխանափոխության օրե­րին Փաշինյանն ու իր թիմակիցները զանգվածային անկարգություններ անում, փողոց փակում, Ռադիոտունը գրավում, ամբողջ երկրի կյանքը կաթվածահար անում, Ֆիդանյանը նո­րից սկսեց անհաջող «կռուտիտները», թե դրանք այլ էին, ինքն այդ ժամա­նակ փոխոստիկանապետ չէր և այլն:

Ի դեպ, ամեն անգամ, երբ Ֆիդանյա­նը փորձում է այսօրվա ընդդիմության ակցիաներին քննադատական գնա­հատական տալ՝ արդարացնելով իրենց բռնի, ակնհայտ ապօրինի գործողությունները, մենք նրան հի­շեցնում ենք 2018-ի դեպքերը, ու նա հայտնվում է անհարմար վիճակում՝ չիմանալով ինչպես արդարացնել այդ օրերի ապօրինությունները և ոստի­կանության անգործությունը:

Երեկվա բռնաճնշում-շոուները, սակայն, միայն այս 2 դեպքով չեն սահմանափակվել: Քանի որ Փաշինյանին հայհոյում էին հարյուրա­վոր սյունեցիներ, նա հրահանգել է բոլորին, ում հնարավոր է, բերման ենթարկել՝ ստորացնելով, գետնին քարշ տալով, որ կադրերը դիտի՝ սիրտը հովանա: Ուստի, երեկ շատ սյունեցիների են բերման ենթարկել: Սրա վերաբերյալ Փաշինյանի աներձա­գը երեկ ԱԺ-ում գնահատականներ էր հնչեցրել. «Այ, տենց ստորացնելով բերման պետք ա ենթարկեն, բա ի՞նչ պետք ա անեն»:

Աներձագին, թերևս, պետք է գլխի գցել, որ իշխանությունը հավերժ չէ՝ մի օր ինքը պաշտպանված չի լինի իր մանդատով և փեսայի իրավապահներով, ու այդ ժամանակ կարող է ամեն ինչ գլխիվայր շրջվել՝ բերման ենթարկվողն ինքը լինի, ոստի­կաններն իրեն քարշ տան, և մարդիկ, հիշելով իր այսօրվա խոսքերը, անգամ չկարեկցեն ու չպաշտպանեն իրեն»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Սյունիքի մարզ Նիկոլ Փաշինյան

Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ավելին
Ավելին