f

Անկախ

Ռուսաստանը գծել է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական եռանկյունին. Գուրամ Նիկոլաիշվիլի


Վրացի ռազմական փորձագետ, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Գուրամ Նիկոլաիշվիլին Грузия и мир-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է ԱՄՆ Ազգային հետախուզական վարչության զեկույցը, որում վերլուծվում են աշխարհի անվտանգության մարտահրավերները և նշվում է, որ այդ առումով «քաղաքակիրթ աշխարհի» գլխավոր խնդիրը Ռուսաստանը և Չինաստանն են:

- Ամերիկյան հատուկ ծառայությունների վերջերս պատրաստած «Գլոբալ միտումներ 2024» զեկույցում, որը հրապարակվում է չորս տարին մեկ, նշված է, որ «Մոսկվան շարժվում է ավանդական արժեքների ուղիով և փորձում է հասնել չմիջամտության իր ներքին գործերին»: Խոսք կա նաև Չինաստանի մասին: Ի՞նչ է նշանակում այդ գնահատականը և ինչու Վաշինգտոնի համար այդքան անախորժ է, որ ինչ-որ երկիր գնում է «ավանդական արժեքների ուղիով»:

- Սկսենք նրանից, թե առհասարակ ինչ է կատարվում վերջին շրջանում Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև: Վաշինգտոնի փորձերը Սիրիայում ձախողվեցին և ուղիղ համամետական են Կրեմլի՝ որպես միջազգային ասպարեզում գլոբալ խաղացողի  հեղինակության բարձրացմանը, և միաբևեռ աշխարհի  գաղափարը, որ առանց այդ էլ ջախջախված է և մատնված վախճանի, ևս մեկ անգամ թաղվեց: Սպիտակ տունը հրաժեշտ տվեց այն շքեղությանը, որը փաստացի օժտել էր նրան աշխարհի օրակարգը որոշելու անսահմանափակ հնարավորություններով: Աշխարհը փոխվել է, և փոխվել է գործելակերպը: Դա իրական հնարավորություն է ստեղծել, որ խաղի կանոնները չսահմանի որևէ մեկ վեկտոր (տվյալ դեպքում՝ Վաշինգտոնը), այլ այդ վեկտորը կարող է լինել Մոսկվան կամ նույն Պեկինը: Այդպիսով տագնապալի իրողություն է առաջացել Բայդենի վարչակարգի համար, սակայն աշխարհաքաղաքական ճգնաժամը նրանց համար, միայն դրանով չի սահմանափակվում

- Ի՞նչը նկատի ունեք:

- Նկատի ունեմ այն, որ մինչև Սիրիան ամերիկացիները ձախողվեցին նաև Ուկրաինայում, որն իբրև թե ընտրություն է կատարել ու «խավարամիտ խորհրդային անցյալի» փոխարեն նախընտրել է «լուսավոր ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը»: Վերջին անգամ նրանք պարտություն կրեցին Հարավային Կովկասում: Հայաստանը, ինչպես հայտնի է, գրեթե 3 տասնամյակ տիրում էր Լեռնային Ղարաբաղին, ինչի շնորհիվ հաղթողի ամպլուայում էր: Բայց հենց նշաններ երևացին, որ Փաշինյանի իշխանությունը փոխել է արտաքին կուրսի կողմնորոշիչները, դարձավ անպաշտպան: Ի՞նչ ստացվեց. նպատակը՝ օղակը Ռուսաստանի շուրջ արևմուտքում ու հարավում սեղմել, չի իրականացել, իսկ Վրաստանը, Հայաստանը և Ուկրաինան, որոնք այդ գործընթացում փաստացի օգտագործվել են որպես կույր զենք, տարածքներ կորցրեցինԻմիջիայլոց, Ուկրաինան ոչ միայն տարածքներ, այլև արդյունաբերությունն է կորցրել: Ինչպես հայտնի է, այդ երկիրը ուժեղ բանակ ուներ, լավագույն սպաներ ու գեներալիտետԲոլորին հեռացրել են: Չեմ խոսում արդեն այն մասին, որ ռազմական արդյունաբերությունն այնտեղ բարձր մակարդակում էր, և ոչ միայն դա: Չիմացողներին ասեմ, որ Ուկրաինան երկու տանկի գործարան ունի: Մեկը, վերանորոգման, Լվովում է, երկրորդը՝ հիմնականը՝ Խարկովում: Նույնիսկ խորհրդային շրջանում և ավելի ուշ նրանք այնպիսի մակարդակի ու որակի հրթիռային շարժիչներ էին թողարկում, որպիսիք կարող էին արտադրել աշխարհի առաջատար ռազմարդյունաբերության համալիրներ ունեցող երկրները: Գիտե՞ք, թե ինչ ճակատագրի արժանացավ այդ ամենը: Ամերիկան տարավ: Դրա հետ միասին Ուկրաինան վաճառեց իր անավարտ ռազմանավերը և գրեթե ողջ ավիացիանՆրանք 600 ինքնաթիռ ունեին, հիմա՝ 200:

Ինչ վերաբերում է տվյալ զեկույցին, որում նշվում է, թե Ռուսաստանը «շարժվում է ավանդական արժեքների ուղիով», ապա Ռուսաստանի համար ավանդական արժեքներ են ռազմավարական հսկողությունը և սեփական անվտանգության ապահովումը Հարավային Կովկասում, որը նրա համար կենսական կարևորության տարածություն է, ինչպես նաև հսկողությունը Ուկրաինայում, Բելառուսում, Սև ծովում

Սակայն, բացի աշխարհաքաղաքական իմաստից, այստեղ կարևոր է նաև գաղափարական մասը: Այսինքն՝ նկատի ունեմ, որ Բայդենի քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից մեկը միշտ էլ եղել է և մնում է աշխարհում նեոլիբերալ օրակարգի հաստատումը: Ինչպես հայտնի է, ի թիվս այլոց, դա ենթադրում է սեռական փոքրամասնությունների իրավունքների ընդլայնումը, միասեռ ամուսնությունների օրինականացումը, գեյ շքերթները և նման մնացած ամեն ինչը: Եվ այդ առումով Ռուսաստանը, հասկանալի է, ամենամեծ խոչընդոտն է, քանի որ, ինչպես հայտնի է, իր պահպանողական դիսկուրսով էական դիսոնանս է ստեղծում համաշխարհային «լիբերալ» օրակարգում: Ի դեպ, ռուսական օկուպացիան զգալի չափով հենց այդ պատճառով է անընդունելի վրացական այսպես կոչված լիբերալների համար, որոնք իրենց հայրենասերի տեղ են դնում, այլ ոչ թե այն պատճառով, որ տարածքներ ենք կորցրել

- Բայդենի վարչակարգի պայմաններում ի՞նչ որոշակի քայլեր կարող ենք սպասել Սպիտակ տնից Ռուսաստանի դեմ՝ որպես մի պետության, որը հետևում է ավանդական արժեքների ուղուն: Եվ երկրորդ՝ ինչպե՞ս կարող է Վրաստանը, որպես կույր աշխարհաքաղաքական զենք, ներքաշվել այդ գործընթացում:

- Մինչև Վրաստանի մասին խոսելն ուզում եմ համառոտ անդրադառնալ Վաշինգտոնի անհանգստության իրական պատճառներին: Բայդենի վարչակազմը, հասկանալի է, պարզ տեսնում է, որ չնայած Արևմուտքի գործուն հակազդեցությանը՝ Ռուսաստանը փաստացի գծել է եռանկյունին Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական գոտում: Նկատի ունեմ այն, որ նա ռազմաբազա ունի Հայաստանում, որը ռազմավարական առումով շատ կարևոր է, և բազա Ղարաբաղում: Այնտեղ առայժմ 8 հազար մարդ կա, բայց շատ շուտով 16 հազար կլինի: Բացի այդ, Վրաստանում նա երկու բազա ունի՝ Ցխինվալում և Սուխումում: Իմիջիայլոց, Սուխումի բազան շատ շուտով կրկնակի կմեծանա, այդ մասին արդեն բանակցություններ են վարվում: Կուժեղանա նաև Ցխինվալի բազան, այնտեղ կտեղակայվի երկու բրիգադ, ավելի ճիշտ՝ մեկ տակտիկական բրիգադ: Դա նշանակում է, որ դրան կավելանան այնպիսի ստորաբաժանումներ, որոնք բրիգադի կազմում չեն և ուրիշ բրիգադներից կլինեն, ասենք՝ զենիթային բրիգադից, տանկայինից և այլն:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ի պատասխան Կրեմլի գործողություններին ինչ քայլեր կարվեն Արևմուտքի կողմից և ինչ ձևով այդ դեպքում մեզ կօգտագործեն որպես կույր զենք, կարծում եմ՝ հերթում առաջինն Ուկրաինան է, և ըստ երևույթին Ուկրաինային կորստյան կմատնեն մինչև վերջ: Այդ է վկայում այն հանգամանքը, որ արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաների կողմից  ոչ թե խաղաղությանը միտված հռետորաբանություն է հնչում, ինչը կողմերին կհրեր բանակցությունների, այլ ռազմական օգնության, ֆինանսական, քաղաքական և այլ աջակցության խոսակցություններ: Բայց չեմ կարծում, որ Ուկրաինային մեծ օգնություն կհատկացնեն: Ուկրաինային կօգնեն այնքանով, որքանով  անհրաժեշտ կլինի իրենց ցանկալի ժամկետներում լարվածությունը պահպանելու համար: Եվ վերջ, դրանից հետո թե ինչ կլինի և ինչ կմնա կրակի մեջ մնացած երկրից, որի բնակչությունը հաստատ չի ցանկանում այդ պատերազմը, նրանց չի հետաքրքրում:

Ինչ վերաբերում է մեր երկրին, ապա Վրաստանը, բոլորը գիտեն, արդեն ամերիկացիների աչքում չի ընկալվում որպես պետություն, և ամեն ինչ փաստացի որոշում է դեսպանը: Ելնելով  այդ իրավիճակից՝ մենք չգիտենք, թե ինչ կպատահի վաղը կամ մյուս օրը, բայց եթե նրանք ռազմավարական հետաքրքրություն ունենան, հասկանալի է, Վրաստանն էլ կընդգրկեն հակառուսական արշավի մեջ, Մոլդովան էլԲայց մի հարցում ես վստահ եմ և չեմ կասկածում. ՆԱՏՕ-ն որևէ կերպ չի կարող ներգրավվել Ռուսաստանի հետ պատերազմում, ուստի անպայման կօգտագործի երրորդ երկիր, որի ավերակների վրա հետո ավանդաբար անհանգստություն կարտահայտի:

Առհասարակ  ինձ հետաքրքրում է, թե ինչպես կարող է մեզ համար ռազմավարական գործընկեր լինել մի երկիր, որին անհանգստացնում են ինչ-որ մեկի ավանդական արժեքները: Չէ՞ որ այդ հարցը բնականաբար է ծագում: Եթե Ռուսաստանի ավանդական արժեքները նրանց համար անընդունելի են, ընդ որում, այն աստիճանի, որ արդեն նիզակ են ճոճում, հնարավորություն կտա՞ն մեզ պաշտպանելու մեր ավանդական արժեքները:

- Մեր կողմից ինչպիսի՞ քաղաքականությունը կլինի ամենաիրավաչափը և համարժեքը, որպեսզի Ուկրաինայի գործընթացների խորապատկերում չհայտնվենք մեծ պետությունների բախման էպիկենտրոնում:

- Եկեք նախ մտածենք, թե մոտավորապես որքան ժամանակ կպահանջվի Ռուսաստանի զինված ուժերի համար, որպեսզի, մի կողմից, հեռանան Գյումրիի բազայից, մյուս կողմից՝ հյուսիսից և հանդիպել Ցխինվալում: Ինչքա՞ն ժամանակ կպահանջվի, որպեսզի լիովին զբաղեցնեն մեր առափնյա գոտին: Դա մի քանի ժամվա հարց է:

Ինչ վերաբերում է ճիշտ և համարժեք քաղաքականությանը, ապա կարծում եմ՝ այն պայմաններում, երբ երկրի քաղաքական վերնախավի շուրթերին «օկուպացիա»-ն է, այդ օկուպացիայի դեմ «պայքարում» են շատ տարօրինակ մեթոդներով, կա՛մ սահմանին շալվարներն իջեցնելով, կա՛մ Պոզներին երկրից քշելով, իսկ հետո պարծենալով դրանով, համարժեքության մասին խոսակցությունները վաղաժամ են: Դա հենց այն է, ինչը մեր կարծեցյալ ռազմավարական գործընկերոջը, որը տանել չի կարող ավանդական արժեքները, հնարավորություն է տալիս օգտագործելու մեզ որպես կույր զենք: Եվ դա այն է, որի պատճառով աստծուն է միայն հայտնի, թե ինչ կկորցնենք վաղը-մյուս օրը:

 Զրուցեց Ջաբա Ժվանիան

Աղբյուրը՝ EurAsia Daily

 

 

Աշխարհում Ռուսաստան Վրաստան Ուկրաինա

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին