Չիլիի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայության (USGS) կայքը: Գրում է Gazeta.ru-ն։
Ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սան Անտոնիո քաղաքից 80 կմ դեպի հարավ-արևմուտք:
Երկրաշարժի օջախը գտնվել է 7,5 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների, ինչպես նաև ցունամիի առաջացման սպառնալիքի մասին չի հայտարարվել։
Ավելի վաղ Չիլիի ափերի մոտ 7.0 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել: Դրանից հետո ցունամիի սպառնալիքի պատճառով Չիլիի անտարկտիկական բազաներից ավելի քան 160 մարդ էր տարհանվել:
Այս շաբաթ Ինդոնեզիայում 6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել: