ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսային վարակի 54 672 նոր դեպք է գրանցվել: Երկրում հայտնաբերված COVID-19 դեպքերի ընդհանուր թիվն աճել է՝ հասնելով 31,794,833-ի: Գրում է Russian.rt.com-ը։
Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներին:
Օրվա ընթացքում ԱՄՆ-ում կորոնավիրուսից 776 մարդ է մահացել: Ընդհանուր առմամբ, համաճարակի ընթացքում COVID-19-ից երկրում մահացել է 568,475 հիվանդ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ում բավականաչափ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր կան «յուրաքանչյուր ամերիկացու համար»: