f

Անկախ

Մարդկանց մշակույթով պետք է սփոփել. 10-րդ անգամ Երևանում կնշվի Ջազի միջազգային օրը


2011 թ-ից հայտնի երաժիշտ, կոմպոզիտոր, դաշնակահար Հերբի Հենկոկի նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 30-ը հռչակել է Ջազի միջազգային օր: Արդեն 10-ը տարի է Ջազի միջազգային օրվան միացել է նաև մեր երկիրը: Նախաձեռնության հեղինակը Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանն է: Այն ժամանակ Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետն էր և քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ նախաձեռնեց, որ Ջազի միջազգային օրը ընդգրկվի քաղաքապետարանի միջոցառումների ցանկում: Այդպես սկսվեց նշվել ամեն տարի և դարձավ Երևանից անբաժան: 

10-ը տարի է անցել և այդ ընթացքում Ջազի միջազգային օրը բազմաթիվ ջազ լեգենդներ են եկել Երևան` բասկիթառահար Ռիչարդ Բոնանը, սաքսոֆոնահար Չիկո Ֆրիմանը,  «Գրեմմիի» քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան, դաշնակահար, կոմպոզիտոր Սերգեյ Մանուկյանը: Այդ օրը սովորաբար ջազ աստղերը պահանջված են լինում ամբողջ աշխարհում: Այնպես, որ նրանց Հայաստան բերելը հեշտ չի եղել: Պատահել է, որ այցին նախորդել են երկար ու դժվար բանակցությունները: 

«Բասկիթառահար Ռիչարդ Բոնանի հետ բավականին երկար բանակցություններ էին ընթանում, քանի որ չգիտեր որտեղ է Հայաստանը, ինչ երկիր է»,- հիշում է Կամո Մովսեսյանը,- «Առաջին հանդիպումը եղավ «Yerevan Jazz Fest»-ի ժամանակ` 2015թ-ին: Մի լավ շրջեցինք Հայաստանում, ծանոթացրեցինք մեր ճարտարապետական գոհարներին, հայկական խոհանոցին, ջերմ հյուրընկալությանը, մեկնելուց առաջ ասաց` չէր կարող պատկերացնել, որ այսպիսի փոքր երկիրը կարող է նման հարուստ մշակութային ժառանգություն ունենալ: Իր համար բացահայտել էր Կոմիտասի երաժշտությունը և թույլտվություն էր խնդրում Կոմիտաս կատարել: Երևանում ելույթի ժամանակ ներկայացրեց Կոմիտասի «Լորիկը»՝ իր մեկնաբանությամբ: Այդ ելույթը առիթ դարձավ, որ Երևան  հրավիրենք նաև Ջազի միջազգային օրը»:

Խոսելով Ջազի միջազգային օրը Երևան եկած համաշխարհային աստղերի մասին, Կ. Մովսեսյանը հատուկ նշում է  «Գրեմմիի» քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբային: Նրա հետ ևս ծանոթացել են «Yerevan Jazz Fest»-ի ընթացքում. «Երբ հրավիրեցի Ջազի միջազգային օրը գալ Երևան, ասաց` գիտես այդ օրը մոտ 15 երկրից հրավեր ունեմ, բայց ես կգամ Հայաստան: Մեզ համար դա ցնցող լուր էր: Ես խոստացա այդ օրը համերգ կազմակերպել Արամ Խաչատրյան համերգասրահում, ապա նա Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հարակից պուրակում /Կասկադի պուրակ/ միացավ հայ ջազմեններին»:

Կամո Մովսեսյանը նշում է, որ աշխարհի լավագույն դաշնակահարներից մեկը համարվող Գոնսալո Ռուբալկաբանի Հայաստան գալու հանգամանքը առանձնահատուկ ոգևորել էր ջազ երաժիշտ Լևոն Մալխասյանին: 

«Գոնսալո Ռուբալկաբան նվագում է բացառապես Steinway & Sons տեսակի ռոյալի վրա /իր պայմանագրում նա միշտ նշում է այդ մասին/, համերգից առաջ դա նրա միակ պահանջն էր: Իհարկե Ա. Խաչատրյան համերգասրում նա նվագեց Steinway & Sons ռոյալի վրա, սակայն այդ թանկարժեք գործիքը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հարակից պուրակ /Կասկադի պուրակ/ անհնար էր տեղափոխել: Ես կարծում էի պուրակում համրեգը կտապալվի, մեծ բազմություն էր հավաքվել, սպասում էին անհամբեր, նա ասաց` մի մտածիր, կնվագեմ: Ուսերիցս ծանր բեռ ընկավ»,- Ռուբալկաբայի այցի ամենավառ տպավորություններից է նշում Կամո Մովսեսյանը: 

Ջազի հայկական ասոցիացիայի նախագահը նշում է, որ Ջազի միջազգային օրը նշանավորվել է նաև արտերկրում ապրող հայ երաժիշտների այցով, որոնք ուղղակի բացահայտում են եղել:  Խոստովանում է, որ Մակեդոնիայում ապրող հայտնի Թավիջյան եղբայրների հետ ծանոթությունը երբեք չի մոռանա. «Երբ առաջին անգամ համացանցում տեսա Տիրան և Կարո Թավիջյան եղբայրների համերգը, թե որքան մարդ էր ներկա և ինչպես էին ընդունում, շատ տպավորված էի, ոգևորորված: Մենք ունեինք այդպիսի տաղանդավոր ջազմեն հայրենակիցներ, որոնց, սակայն, մեր երկրում չէին ճանաչում: Հենց Թավիջյան եղբայրներն էլ եղել են մեր առաջին միջազգային հյուրերը: Նրանց համար կարծես բացահայտում էր Հայաստանը, մենք փաստորեն նպաստեցինք, որ հայ երաժիշտները կապվեն հայրենիքի հետ, ճանաչեն այն: Երևան այցի ընթացքում նույնիսկ ցանկություն հայտնեցին կատարել Կոմիտասի գործերից` ջազային մշակումներով»: 

Այս բոլոր տարիների ընթացքում Երևանում Ջազի միջազգային օրը հատուկ տոնի է  վերածվել: Երևանի բացի հասել նաև Գյումրի: Ջազի հայկական ասոցիացիայի Գյումրիի մասնաճյուղի ղեկավար Մկրտիչ Մանուկյանը «Ջազը թանգարանների բակում» նախաձեռնությամբ 4 օր Գյումրիի թանգարանների բակերում ջազի համերգներ էր կազմակերպում: Հանգամանքը նկատել են նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ջազի գրասենյակում,  ղեկավար Հերբի Հենկոկի կողմից շնորհակալական նամակ են ուղարկել Ջազի հայկական ասոցիոցիային: Շնորհակալություն են հայտնել, որ Հայաստանը միացել է Ջազի միջազգային օրվան և այդպիսի շուքով է նշում` նպաստելով ջազի տարածմանը:  

Այս անգամ, ապրիլի 30-ին Ջազի միջազգային օրը Երևանում կնշվի 10-րդ անգամ: Հաշվի առնելով Քովիդի համաճարակն ամբողջ աշխարհում, մեր երկրի իրավիճակը, արտերկրից հյուր չի լինի: Կամո Մովսեսյանը նշեց, որ համերգները կկայանան Սիրահարների այգում:  Ջազի սիրահարները սիրահարների այգում կհանդիպեն մեր երկրում ապրող բոլոր հայտնի ջազմեններին՝ Լևոն Մալխասյան, Վահագն Հայրապետյան, Արմեն Հյուսնունց, Կարեն Մամիկոնյան և բազմաթիվ այլ կատարողներ:   Ելույթները միաժամանակ մի քանի հարթակներում կլինեն: Հանդիսատես-բեմ սահմանը չի լինի, ջազի սիրահարները հնարավորություն կուենան հանգիստ շփվելու իրենց սիրելի երաժիշտների հետ: Հայաստանը ծանր ժամանակներ է ապրում, հետպատերազմյան լարվածության պայմաններում Ջազի միջազգային օր անցկացնելը գուցե սխալ ընկալվի, սակայն Կամո Մովսեսյանի կարծիքով նպատակը մշակույթի մեջ սփոփանք գտնելն է:

Ջազ

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին