f

Անկախ

Արցախյան երրորդ պատերազմը սկսվեց ոչ թե 2020թ. սեպտեմբերի 27-ին, այլ 2018թ. մարտի 31-ին. Սենոր Հասրաթյան


Արցախյան երրորդ պատերազմը սկսվեց ոչ թե 2020թ. սեպտեմբերի 27-ին, այլ 2018թ. մարտի 31-ին... Ճիշտ այն օրը, երբ օտարերկրյա գրանտներից տարիներ շարունակ սնված և «հատուկ գործողության» նախապատրաստություն անցած շուրջ մեկ տասնյակ «թավշականներ» Գյումրիից շարժվեցին դեպի Երևան և իրականությունից անտեղյակ զանգվածների հակաիշխանական տրամադրություններն օգտագործելով՝ ապրիլի 23-ին հասան սահմանադրական ճանապահով ընտրված վարչապետի հրաժարականին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Արցախյան երրորդ պատերազմը սկսվեց ոչ թե 2020թ. սեպտեմբերի 27-ին, այլ 2018թ. մարտի 31-ին... Ճիշտ այն օրը, երբ օտարերկրյա գրանտներից տարիներ շարունակ սնված և «հատուկ գործողության» նախապատրաստություն անցած շուրջ մեկ տասնյակ «թավշականներ» Գյումրիից շարժվեցին դեպի Երևան և իրականությունից անտեղյակ զանգվածների հակաիշխանական տրամադրություններն օգտագործելով՝ ապրիլի 23-ին հասան սահմանադրական ճանապահով ընտրված վարչապետի հրաժարականին...

Այնուհետև ներդրված խումբն՝ իշխանությունը բռնազավթելով, իր մանկուրտացած հետևորդների հետ միասին, անցավ պետականության հիմքերի քանդման հրեշավոր ծրագրի իրականացմանը և ընդամենը ամիսների ընթացքում, նախ՝ թիրախավորելով երկրի խորհրդարանը, ապա հայկական պետականության երեք գլխավոր հենասյուները, դրանք են՝ բանակը, եկեղեցին և ընտանիքը, հայ ժողովրդին կանգնեցրեց նախապես պլանավորված «վճռական» հարվածի մեկնակետում... Առջևում Հայրենիքի դեմ սանձազերծված պատերազմի ավարտական, այն է՝ Արցախի հանձման փուլն էր...

Սակայն, ինչպես ցույց տվեց դեպքերի հետագա ընթացքը, շնորհիվ ոչ թե մեր հզոր դիմակայության, այլ տարածաշրջանային խաղացողների հետաքրքրություններից բխող իրողությունների, 2018-ի մարտի 31-ին սկսված պատերազմը, հակառակ «թավշականների» և արտաքին ուժերի միջև ձեռքբերված ներքին պայմանավորվածության, իր վերջնական նպատակին չհասավ...

Սակայն, այս ամենից հետո կարծել, թե 2018-ի մարտի 31-ին սկսված պատերազմն ավարտված է, միամտություն կլիներ: Պատերազմն ընթացքի մեջ է, քանի դեռ թիվ մեկ պատահականությունն ու նրան հետևող մանկուրտացած հոտը, շարունակում են ստով ու մանիպուլյացիաներով անել հնարավորն ու անհնարինը, նախապատրաստված գործողությունը «հաջողությամբ» ավարտին հասցնելու համար... Իսկ նման զարգացման հավանականությունը մեծ է, քանի դեռ այս պատերազմի զինվորը ոչ թե մտածող և հրաշքներ գործելու ընդունակ հայ մարդն է, այլ իրականությունից անտեղյակ և միայն սեփական շահի հետևից կուրորեն գնացող զանգվածը»:

Սենոր Հասրաթյան ՖԲ Գրառում

Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ավելին
Ավելին