Բելառուսում դադարեցվել է Euronews-ի ՝ եվրոպական շուրջօրյա տեղեկատվական հեռուստաալիքի հեռարձակումը, որը միավորում է համաշխարհային իրադարձությունների վիդեո քրոնիկները և աուդիո մեկնաբանությունները տասներեք լեզվով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը: «2021 թվականի ապրիլի 12-ին Բելառուսի Հանրապետությունում հեռարձակվելու թույլտվություն ստացած արտասահմանյան լրատվամիջոցների ցուցակից հանվել է Euronews հեռուստաալիքը», – հայտնել են Բելառուսի տեղեկատվության նախարարությունից։ Գերատեսչության հայտարարության մեջ տեղեկացվում է, որ ապրիլի 12-ից երկրում կսկսվի հեռարձակվել ռուսական «Պոբեդա» հեռուստաալիքը, որը Հայրենական Մեծ պարտերազմի մասին է։ Լրատվականը հիշեցնում է, որ անցյալ շաբաթ Բելառուսում նշանակվել է տեղեկատվության նոր նախարար ՝ Վլադիմիր Պերտցովը: Նշանակվելուց անմիջապես հետո նա հայտարարել էր «պետական բովանդակությամբ» տեղեկատվական դաշտը գրավելու և դրանք գերիշխող դարձնելու մտադրության մասին: