Կասսաներ կան, որ մեջը փող ես գցում, երգում ա։
Գանգրենային ֆեմինիզմն էդպիսի կասսա ա։ Ըստ փողը գցող հայրիշխանի են ծղրտում, ոչ թե ըստ տեղային առջանահերթությունների ու պաշտպանության։
Պետք չի սպասել նրանց արձագանքին, զարմանալ, անհանգստանալ դրանց լալությունից։ Նրանք իրենց անկյուններում բամբասում են հիմա։
Արդեն վաղուց ապացուցել են, թե ովքեր են իրենք, երբ թե՛ լրագրող կանանց, թե՛ դատավոր կանանց, թե՛ քաղաքական գործիչ կանանց, թե՛ սահմանում ապրող կանանց, թե՛ ցույցերին մասնակցող կանանց հանդեպ անարդարությունների ու բռնությունների համար ծպտուն չեն հանել, փոխարենը նպաստել են, որ թուրքական հայրիշխանական ֆաշիզմը հուպ տա մեզ։
Մոռացեք դրանց։ Դուք ու նրանք տարածքի հանդեպ նույն զգացումներն ու ուղեղը չունեք։ Երգող կասսաներն այլ տարածքի են պատկանում։ Դուք եք ֆեմինիստները, դուք պիտի իրար կազմակերպված ապրումակցեք ու պաշտպանեք՝ դրան փոխանցելով հայերի պաշտպանության ուղղությունը։
Արցախով, Հայաստանի ու հայերի անտվանգությամբ մտահոգներն են Հայաստանում ֆեմինիստները՝ սխրուհիները։