f

Անկախ

«Իմ պաշտոնավարությունն էլ ժամանակավոր է, ինչպես և ամեն ինչ այս կյանքում». ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար


Իմ պաշտոնավարությունն էլ ժամանակավոր է, ինչպես եւ ամեն ինչ այս կյանքում, սակայն դա չի խանգարում, որ ես իմ թիմի հետ շարունակեմ իրականացնել մեր առջեւ դրված ծրագրերը: Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, ԵՊՀ-ում Հոգաբարձուների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը։

Հարցին՝ ի՞նչ որակում է տալիս ինքը եւ արդյոք համաձա՞յն է հնչեցրած այն տեսակետների հետ, որ այսօրվա քվորում չապահովելը կառավարության կողմից սաբոտաժ է, վերջինս պատասխանեց, որ միանշանակ չի կարող պատասխանել, քանի որ հակառակը մատնանշող գործընթացներ էլ են տեղի ունենում, ամեն դեպքում իրավիճակը պետք է մեկնաբանի համալսարանի հոգաբարձուների խորհուրդը:

 

 

Գեղամ Գեւորգյանն անդրադարձավ նաեւ կառավարության ներկայացուցիչների կողմից հնչեցված ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարին եւ նշեց, որ վարչապետի հայտարարածը դեռեւս սովետական ժամանակներից եկած «ակադեմգորոդոկ» ռուսական տերմինի անհաջող թարգմանությունն է. «Նմանօրինակ ավաններ կամ ուսանողական կոմպուսներ կան բազմաթիվ երկրներում: Առաջին անգամ այդ տերմինը կիրառվել է Նովոսիբիրսկում, որտեղ ստեղծվել էր ակադեմգորոդոկ, որը հիմա էլ գործում է, այնտեղ կենտրոնացված են ինչպես մի շարք բուհեր, այնպես էլ ՌԴ գիտությունների ակադեմիան եւ Սիբիրյան մասնաճյուղը: Այն խոշոր արդյունաբերական քաղաք է: Այսինքն՝ դա նորություն չէ: Թամանյանի գծագրած հատակագծում էլ Երեւանում առկա է ուսանողական թաղամաս, որտեղ ներկայումս Պոլիտեխնիկական համալսարանն է, Հանրային գրադարանը, Ագրարային համալսարանը, հարակից այգիները, ԵՊՀ 6-րդ մասնաշենքը (Սեւ շենքը), Բժշկական համալսարանի ամբողջ համալիրը՝ հիվանդանոցով ու անատոմիկով, մինչեւ Տնտեսագիտության համալսարանի շենքը: Հետագայում այդ տարածքն Օղակաձեւ այգով ընդարձակվեց մինչեւ Մանկավարժական համալսարան, իսկ վերեւի հատվածում ներառեց նաեւ Գեղարվեստի ակադեմիան: 80-ականներին գաղափար կար նաեւ Ավանում, որտեղ հիմա Ֆուտբոլի ակադեմիան է, մասնավոր տներ եւ համալսարանականների համար կառուցված շենքեր, իսկ այն ժամանակ ամայի տարածքներ էին, կառուցել ուսանողական թաղամաս: Գաղափարն ինքնին վատը չէ, այն պարզապես սխալ ներկայացվեց. պետք է սկսել կառուցելուց, այլ ոչ թե վաճառելուց: ԵՊՀ շենքը, որն ամենագեղեցիկ շենքերից է, իհարկե, ենթակա չէ վաճառքի, չնայած որ տարածքի հետ կապված բազմաթիվ խնդիրներ ունենք, օրինակ՝ մեքենաների կայանման հարցը»:

Գեղամ Գեւորգյանը նշեց նաեւ, որ գաղափարը հին է, ինչպես համալսարանները, սակայն անիրատեսական է, քանի որ մեծ ծախսերի հետ է կապված. «Համալսարանների աշխատողների ու նրանց ընտանիքների, ինչպես նաեւ ուսանողների համար ակադեմիական թաղամասում պետք է գործեն նաեւ այլ օբյեկտներ՝ դպրոցներ, սննդի կետեր, մշակութային կենտրոններ, հիվանդանոց եւ այլն, այսինքն՝100.000 եւ ավելի բնակիչ ունեցող քաղաք է պետք ստեղծել, ինչը դժվար է իրականացնել: Խնդիր է նաեւ, օրինակ, բժիշկներ կամ ինժեներներ պատրաստել մի տարածքում, որտեղ չկան հիվանդանոցներ կամ արդյունաբերություն»:

Հարցին՝ արդյո՞ք պաշտոնակատար լինելը չի խանգարում բուհում նոր ծրագրեր իրականացնելուն, Գեղամ Գեւորգյանը պատասխանեց, որ ուսումնագիտական եւ կրթական գործընթացներին ավելի շատ խանգարել են համավարակն ու պատերազմը:

«Իմ պաշտոնավարությունն էլ ժամանակավոր է, ինչպես եւ ամեն ինչ այս կյանքում, սակայն դա չի խանգարում, որ ես իմ թիմի հետ շարունակեմ իրականացնել մեր առջեւ դրված ծրագրերը: Մասնավորապես բավականին հաջող իրականացրել ենք բուհի բյուջեի կատարողականը, կրթական բոլոր ծրագրերը, նորամուծություններ ենք իրականացրել, որոնք խիստ անհրաժեշտ են հավատարմագրման գործընթացն անցնելու համար»,- ասաց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը եւ հավելեց, որ, իհարկե, կան մարդիկ, որոնք չեն տեսնում կամ չեն ուզում տեսնել այս գործընթացները, որոնք իրենց դերը կարեւորելու համար նախընտրում են ստորադասել դիմացինի դերը, սակայն այս վիճակը ներկայումս ամենուր է:

Ոլորտի օրենսդրական փոփոխությունների եւ ռեկտորի ընտրության մասին խոսելով՝ Գեղամ Գեւորգյանն ասաց, որ ռեկտորի ընտրությունը կարելի էր անցկացնել դեռեւս մեկ կամ երկու տարի առաջ, իսկ նախարարի հայտարարությունը մեկնաբանելու իմաստ չի տեսնում: Իր կարծիքով, բուհի ռեկտորին պետք է նշանակի լիազոր մարմինը: Իսկ Հոգաբարձուների խորհրդի միակ դերը ռեկտոր նշանակելը չէ, այլ ռազմավարական ուղիների նախանշումը, ճիշտ կառավարումը եւ այլն:  Ի վերջո, ռեկտորի նշանակված կամ ընտրված լինելու փաստը կարեւոր չէ, կարեւոր է ղեկավարության ու հասարակության  վերաբերմունքն ակադեմիական համակարգի հանդեպ:

Ինչ վերաբերում է ԵՊՀ-ում տիրող մթնոլորտին, որը շատերի կողմից որպես անառողջ է գնահատվում, Գ. Գեւորգյանը փաստեց, որ, այո՛, խնդիրներ կան, սակայն նմանաբնույթ ձեւակերպումները չափազանցված են. «Մեծ կոլեկտիվներում միշտ էլ գտնվում են մարդիկ, որոնց կարծիքները չեն համընկնում մեծամասնության կարծիքի հետ, ինչը ճիշտ է, քանի որ հակառակ դեպքում լճացում կլինի»:

Գևորգյանը կրկին հայտարարեց, որ չի պայքարել եւ հիմա էլ չի պայքարում ռեկտորի պաշտոնի համար։ Իսկ բուհում տիրող համավարակային իրավիճակը նա բավականին մտահոգիչ որակեց՝ նշելով, որ միայն վերջերս է դուրս գրվել հիվանդանոցից:

Գեղամ Գևորգյան ԵՊՀ

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին