f

Անկախ

«Ազատ հայրենիք - ՔՄԴ»-ն պահանջում է դադարեցնել սև քարոզչությունն ու զրպարտությունները, այլապես իրավական գործընթաց կսկսի


Չնայած նախընտրական քարոզարշավը հանդուրժողականության մթնոլորտում անցկացնելու մեր բազմաթիվ հորդորներին՝ մեր քաղաքական որոշ մրցակիցների, նախագահի որոշ թեկնածուների եւ այլ ուժերի կողմից նկատելի են սեւ քարոզչության ակտիվ դրսեւորումներ: Այս մասին ասված է «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի տարածած հայտարարության մեջ:

Հայտարարությունում նաև ասվում է.

«Հասարակության հետ հանդիպումներում, լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում հանրությանը մոլորեցնելու եւ թյուրիմացության մեջ գցելու նպատակով ակտիվ հակաքարոզչություն է իրականացվում գլխավորապես «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի եւ վերջինիս կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի դեմ՝ հաճախ հասցեական կիրառելով հետեւյալ սուտ պնդումները.

1.Թե իբր մեր կողմից գումարներ են բաժանվում կամ բարեգործական ծրագրեր են իրականացվում նախընտրական քարոզչության նպատակներով, կամ որոշ պաշտոնյաներ կիրառում են վարչական լծակներ՝ ընտրություններում մեր օգտին ձայներ հավաքագրելու նպատակով

Պաշտոնապես հայտարարում ենք՝

•Մեզ համար անընդունելի է ժողովրդավարական գործընթացների ստվերման ցանկացած դրսեւորում: «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի եւ նրա կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի կողմից նախընտրական նպատակներով որեւէ մեկին գումար չի տրվել եւ բարեգործություն չի կատարվել: Ուստի, այդպիսի բամբասանքների տարածումը դիտարկում ենք որպես վիրավորանք եւ զրպարտություն:

•Եթե որեւէ մեկը ունի ապացույցներ մեր կողմից ԱՀ քրեական օրենսգրքի դրույթները խախտելու վերաբերյալ, ապա թող, բամբասելու փոխարեն, հանցագործության մասին հաղորդում ներկայացնի իրավապահ մարմիններին:

•ԱՀ իրավապահ մարմիններից պահանջում ենք իրենց լիազորությունների շրջանակներում արձագանքել հանցագործության մասին բոլոր հրապարակային հաղորդումներին թե՛ մեր, թե՛ այլ քաղաքական ուժերի ու թեկնածուների դեմ, ընթացքավորել դրանք եւ տալ պատշաճ իրավական գնահատականներ: Մենք պատրաստ ենք ամենախիստ պատասխանատվությունը կրելու, եթե գեթ մեկ հանցագործություն կատարաված լինի մեր կողմից:

•Եթե մեր դեմ շարունակվեն նման վիրավորանքները եւ զրպարտությունները, ապա մտադիր ենք նախաձեռնել իրավական գործընթացներ՝ դրանց հեղինակներին պատասխանատվության ենթարկելու նպատակով:

•Ի դեպ, մեզ էլ են հաճախ հասնում ոչ հստակ տեղեկություններ այս կամ այն քաղաքական ուժի կամ թեկնածուի կողմից ընտրակաշառքի տրամադրման եւ այլ իրավախախտումների վերաբերյալ, սակայն մեր սկզբունքներն ու ԱՀ օրենսդրությունը մեզ թույլ չեն տալիս դրանք հրապարակայնացնել՝ որպես ապացուցված իրողություններ:

2.Տարբեր քարոզչական ստոր քայլերով փորձ է արվում նվաստացնել ու պիտակավորել մեր քաղաքական թիմի աջակիցներին եւ ընտրողներին՝ ձգտելով հոգեբանական ճնշման տակ պահել նրանց:

Դատապարտելի է սեփական ժողովրդի մի ստվար հատվածի հանդեպ այդպիսի վիրավորական վարքը, ինչը հղի է հասարակության պառակտման ու ներքին թշնամության հրահրման ռիսկերով: Ի տարբերություն ոմանց՝ մենք չենք վիրավորում ու պիտակավորում այլ քաղաքական ուժերի հետեւորդներին, եւ, հաջողության դեպքում, Արայիկ Հարությունյանը լինելու է Արցախի ողջ ժողովրդի նախագահը:

Տպավորություն ունենք, որ որոշ ուժեր ոչ միայն ապօրինի կերպով թիրախավորում են իրենց հիմնական քաղաքական մրցակցին, այլ նաեւ հանրային մեծ աջակցություն չունենալու պատճառով ձգտում են ստվեր գցել համապետական ընտրությունների լեգիտիմության վրա: Խիստ դատապարտելով նման գործելաոճը եւ անթույլատրելի համարելով ամեն գնով իշխանության գալու այդ ուժերի վարքագիծը՝ մենք ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ թույլ չենք տալու ստվերել եւ ձախողել ժողովրդավարական գործընթացներն Արցախում, հետեւողական ենք լինելու մեր հասցեին արվող չհիմնավորված հայտարարություններին իրավական գնահատականներ տալու հարցում:

Շրջահայացություն, փոխհարգանք ու ազնվություն բոլորիս... »:

Ազատ հայրենիք - ՔՄԴ

Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ավելին
Ավելին