f

Անկախ

Իսրայելի այսպես կոչված դաշնակից և հրեաների բարեկամ Ադրբեջանը ՄԱԿ-ում դավաճանում է Իսրայելին  


 Երեք տասնամյակների ընթացքում Իսրայելի կառավարությունը և ամերիկացի հրեա    ղեկավարներն ավելորդ և անարժան գովեստներ են շռայլել Ադրբեջանի հասցեին՝  հրեական համայնքի նկատմամբ ենթադրյալ հանդուրժողականության և Իսրայելի հետ բարեկամության համար: Իսրայելցի ղեկավարներն ու հայտնի ամերիկացի հրեաները մի քանի անգամ այցելել են Բաքու՝ փառաբանելով Ադրբեջանի կառավարությանը և պարծենալով իրենց միջև եղած հատուկ մտերմությամբ:

Սա վերին աստիճանի կեղծավորություն է։ Ճշմարտությունն այն է, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև հարաբերությունները ոչ մի կապ չունեն Բաքվում հրեաների նկատմամբ վերաբերմունքի  հետ: Երկու երկրները հիմնականում զբաղված են փոխադարձ շահագործմամբ՝ անտեսելով մարդասիրական և բարոյական բոլոր նկատառումները: Ադրբեջանն Իսրայելից գնել է միլիարդավոր դոլարների ժամանակակից մահացու զենք՝ ադրբեջանական նավթն Իսրայելին վաճառելու դիմաց, որն իր նավթի 40 տոկոսը ներկրում է Ադրբեջանից: Ամոթալի է, որ Հոլոքոստի զոհերի հետնորդները զինում են Ադրբեջանին՝ Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին սպանելու համար որոշ գումարի դիմաց․․․

Իսրայելն Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ պահպանելու ևս երկու պատճառ ունի: Առաջին, Իսրայելի շահն է՝ հետախուզական տվյալներ հավաքել Իրանի վերաբերյալ և մուտքի հնարավորություն ունենալ Ադրբեջանի օդանավակայաններ Իրանի միջուկային պաշարների վրա իսրայելական հարձակման դեպքում: Հավանաբար սա նկատի ուներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, երբ իր երկրի հարաբերությունները Իսրայելի հետ համեմատում էր սառցալեռան հետ. «Դրա ինը տասներորդական մասը ջրի տակ է»: Իսրայելի համար երկրորդ պատճառը՝ մուսուլմանական երկրի հետ լավ հարաբերությունների հաստատումն է, հաշվի առնելով արաբա-իսրայելական հակամարտությունը և մահմեդական աշխարհից դրա մեկուսացումը: Այնուամենայնիվ, Իսրայելի և արաբական մի շարք երկրների վերջին մերձեցման լույսի ներքո, Իսրայելի համար Ադրբեջանի արժեքն այս առումով նվազում է:

Մյուս կողմից, Ադրբեջանն ակնկալում է առավելագույնի հասցնել իր քաղաքական շահերը Միացյալ Նահանգներում՝ օգտվելով Իսրայելի և ամերիկացի հրեաների ազդեցությունից Վաշինգտոնում՝ հակազդելու Ամերիկայի հայկական լոբբիին:

Այնուամենայնիվ, Ադրբեջանն ու Իսրայելը թաքցնում են իրենց հարաբերություններին    խանգարող մի քանի հարցեր։ Առաջին հերթին, Իսրայելը 1993 թվականին բացել է իր դեսպանատունը Բաքվում, մինչդեռ Ադրբեջանը հրաժարվել է բացել իր դեսպանատունը կամ նույնիսկ  հյուպատոսությունը Իսրայելում՝ մտահոգվելով արաբական և մահմեդական ժողովուրդների, հատկապես Իրանի հետ, իր հարաբերությունների համար: Միայն այս փաստը հերքում է երկու երկրների թվացյալ բարեկամական հարաբերությունները:

Մեկ այլ հակասություն՝ Ադրբեջանի հակաիսրայելական քվեներն ու ելույթները ՄԱԿ-ում և Իսլամական համագործակցության կազմակերպությունում: Ադրբեջանի կողմից Իսրայելի վերջին քննադատական գործողությունը տեղի ունեցավ 2021 թ. մարտի 18-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում:

Ադրբեջանի հաճախակի ջատագով Սայմըն Վիզընտալի կենտրոնը, անմիջապես  դատապարտեց ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի ելույթը՝ խստորեն մեղադրելով Ադրբեջանին՝ «հրեական պետության դեմ փաստացի «արյունալի զրպարտություն» անելու մեջ»։

Խոսելով Խորհրդի օրակարգի 7-րդ կետի`«Պաղեստինում և այլ գրավյալ արաբական տարածքներում մարդու իրավունքների իրավիճակի» մասին, մարտի 18-ին ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական առաքելության երրորդ քարտուղար Քամրան Սեյֆուլաևը երեք րոպեանոց ելույթ ունեցավ՝ խստիվ քննադատելով պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի պետության վերաբերմունքը: Ահա թե ինչ ասաց նա.

«Պատիվ ունեմ փոխանցել այս հայտարարությունը Չեզոք երկրների շարժման անունից [Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարժման նախագահն է, որը բաղկացած է 120 երկրներից]։

Երկար տարիներ Չեզոք երկրների շարժումը պահպանել է համերաշխության հաստատ դիրքորոշում պաղեստինյան ժողովրդի և նրա արդար դատի հետ և դատապարտել է Իսրայելի կողմից մարդու իրավունքների ու միջազգային մարդասիրական իրավունքի զանգվածային, բացահայտ և համակարգված խախտումները:

Շարժումը նաև ընդգծում է Պաղեստինի ժողովրդին օգնելու համար քաղաքական, տնտեսական և մարդասիրական աջակցություն ցուցաբերելու շարունակականության անհրաժեշտությունը և ամրապնդելու նրանց կայունությունն ու ջանքերը` ուղղված իրենց օրինական ազգային նկրտումների իրականացմանը, ներառյալ ինքնորոշման և ազատության անքակտելի իրավունքը իրենց Պաղեստինի անկախ պետությունում:

Մենք ընդունում և բարձր ենք գնահատում ՄԱԿ-ի և նրա գործակալությունների, մասնավորապես`Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների ՄԱԿ-ի օգնության և աշխատանքների գործակալության և Պաղեստինի ժողովրդի անքակտելի իրավունքների իրականացման կոմիտեի ջանքերը: Շարժումը խրախուսում է նրանց աջակցության շարունակումը: Շարժումը գնահատանքով է նշում Գլխավոր քարտուղարի զեկույցը Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանին ներկայացված գրավյալ սիրիական Գոլանում իսրայելական բնակավայրերի վերաբերյալ:

Շարժումն իր լուրջ մտահոգությունն է հայտնում իսրայելական բնակավայրերի քաղաքականության և դրա հետ կապված գործողությունների շարունակման վերաբերյալ, ներառյալ բնակավայրերի ընդլայնումը, հողերի սեփականազրկումը, տների քանդումը և գույքի բռնագրավումն ու ոչնչացումը, ինչը փոխել է գրավյալ տարածքների ու գրավյալ սիրիական Գոլանի ֆիզիկական բնութագիրն ու ժողովրդագրական կազմը:

Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը և Մարդու իրավունքների խորհուրդը հաստատել են, որ իսրայելական բնակավայրերի կառուցումն ու ընդլայնումը և հարակից այլ գործողությունները Պաղեստինի գրավյալ տարածքում և գրավյալ սիրիական Գոլանում անօրինական են՝ միջազգային իրավունքի համաձայն: Շարժումը խորապես մտահոգված է ՄԱԿ-ի բազմաթիվ պաշտոնական զեկույցներով, մասնավորապես՝ Գլխավոր քարտուղարի վերջին զեկույցով, որը վերահաստատել է Պաղեստինի ժողովրդի մարդու իրավունքների շարունակական ոտնահարումները իսրայելական ուժի կողմից գրավյալ Պաղեստինի  պետության ամբողջ տարածքում:

Այս առումով, Շարժումը միջազգային հանրությանը կոչ է անում ճնշում գործադրել, որպեսզի անմիջապես դադարեցվի Իսրայելի կողմից այս անօրինական միտումների շարունակումը, ինչը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է:

Ավելին, Շարժումը հաստատապես համոզված է, որ Իսրայելը, որպես բռնազավթող տերություն, պետք է պատասխանատվություն կրի, ինչպես մարդու իրավունքների միջազգային օրենսդրության, այնպես էլ միջազգային մարդասիրական իրավունքի համակարգված խախտումների համար արաբական բոլոր գրավյալ տարածքներում, ներառյալ սիրիական Գոլանում:

Շարժումն ընդգծում է, որ Իսրայելը, որպես բռնազավթող տերություն, պետք է անհապաղ ազատ արձակի պաղեստինցի բոլոր բանտարկյալներին, հատկապես երեխաներին ու կանանց: Այն նաև պետք է դադարեցնի միջազգային իրավունքի լուրջ խախտումները և լիովին վերացնի Գազայի շրջափակումը՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ շարունակվող պատժիչ միջոցները վերացնելու համար և ազատ արձակի կալանքի տակ գտնվող պաղեստինցի երեխաներին՝ համաձայն միջազգային ստանդարտների, մասնավորապես՝ «Երեխայի իրավունքների մասին» համաձայնագրի:

Ամփոփելով, Շարժումն իր լիակատար աջակցությունն է հայտնում Պաղեստինի պետության կառավարությանը՝ Պաղեստինի պետության տարածքների բռնազավթմանը վերջ դնելու և Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքներն իրականացնելու ուղղությամբ շարունակական ջանքերին»:

Զավեշտալի է, որ Սայմըն Վիզընտալի կենտրոնի պաշտոնյաները տարիներ շարունակ Ադրբեջանին քծնելուց, բազմիցս այդ երկիր այցելելուց և նրան որպես Իսրայելի մտերիմ բարեկամ գովաբանելուց հետո, այժմ բողոքում են Իսրայելի հասցեին Բաքվի կոշտ քննադատությունից: Հուսով եմ, որ հրեա և իսրայելցի ղեկավարները գիտակցում են, որ այս տարիների ընթացքում Ադրբեջանը խաբել է իրենց և սովորել են այն ուսանելի դասը, որ չի կարելի վստահել ոչխարի մորթով գայլին: Նրանք պետք է նաև գիտակցեն, որ, ինչպես ասացվածքն է ասում․ «շների հետ քնողն արթնանում է լվերով»: Իսրայելցի և հրեա պաշտոնյաները կարծես թե ոչինչ չեն սովորել Թուրքիայի կողմից խաբված լինելու իրենց փորձից: Տասնամյակներ շարունակ Թուրքիային աջակցելուց հետո, նույնիսկ խայտառակ կերպով խոչընդոտելով Հայոց ցեղասպանության ճանաչմանը Կոնգրեսում, իսրայելցի և հրեա պաշտոնյաները այժմ մեղադրում են Թուրքիային հակասեմականության և Իսրայելի նկատմամբ թշնամանքի մեջ: Հայերը տարիներ շարունակ զգուշացնում էին նրանց, որ չվստահեն Թուրքիային, և որ նրանց կհարվածեն թիկունքից ամենաանսպասելի պահին, սակայն ապարդյուն: Փոխադարձ շահագործման այս գռեհիկ խաղում իսրայելացիներն ու ամերիկացի հրեաները մնացին դատարկաձեռն։ Նույնը կատարվում է նաև Ադրբեջանի հետ նրանց հարաբերություններում: Ավելի վատ կլինի, եթե նրանք արագ ուշքի չգան:

Չի կարելի ամեն ինչ գնահատել միայն նավթով, զենքով ու փողով: Շատ ավելի արժեքավոր բաներ կան մարդկության, արդարության և ճշմարտացիության նման, քան ֆինանսական ու անձնական շահը: Սակայն այս անձնասիրական աշխարհում գրեթե անհնարին է նման պարկեշտ վարքագիծ ակնկալել․․․

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի 

 

Հարութ Սասունյան Ադրբեջան Իսրայել

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին