f

Անկախ

Ագաթա Քրիստիի «Ռոջեր Էքրոյդի սպանությունը» հայերեն թարգմանությամբ դրվել է ընթերցողի սեղանին


Դետեկտիվի թագուհի Ագաթա Քրիստիի «Ռոջեր Էքրոյդի սպանությունը» գիրքը հայերեն թարգմանությամբ դրվել է ընթերցողի սեղանին:  Գիրքը հայ ընթերցողին են ներկայացնում «Էդիթ Պրինտ» և «Կարապ» հրատարակչությունները:

Ագաթա Քրիստին գրանցված է «Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում»՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վիպագիրը: Նա նաև աշխարհի ամենաշատ թարգմանված հեղինակն է՝ առաջ անցնելով Ժյուլ Վեռնից և Ուիլյամ Շեքսպիրից: «Ռոջեր Էքրոյդի սպանությունը»՝ իր նորարարական վերջաբանով, նոր էջ բացեց դետեկտիվ ժանրի պատմության մեջ։ 1926 թ. լույս տեսած վեպը համարվում է բոլոր ժամանակների լավագույն դետեկտիվ ստեղծագործություններից մեկը։

Անգլիայի խաղաղ գյուղակներից մեկը՝ Քինգզ Էբոթը,  ցնցվում է տեղի մեծահարուստ ու հարգարժան մարդկանցից մեկի՝ Ռոջեր Էքրոյդի սպանության լուրից։ Առաջին հայացքից պարզ թվացող գործը աստիճանաբար ավելի ու ավելի խճճված ընթացք է ստանում։ Եվ միայն Էրքյուլ Պուարոն, որ երջանիկ պատահականությամբ անցել էր հանգստի ու ինկոգնիտո բնակություն հաստատել Քինգզ Էբոթում, կարող է բացել կծիկը։ Այս հարցում նրան օգնում է բժիշկ Շեփարդը, որի անունից էլ ներկայացվում է պատումը։

Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծ­­վածները տասնամյակներ շարունակ հետա­­պնդել են ընթերցողներին: Նրա գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգ­մանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վիպագիրը: Նա նաև աշխարհի ամենաշատ թարգմանված հեղինակն է՝ առաջ անցնելով Ժյուլ Վեռնից և Ուիլյամ Շեքսպիրից: Բոլոր ժամանակների ամենախորհ­րդավոր պատ­մութ­յուններն ու կերպարները կեր­­տած այս բրիտանացի վիպասանը աշ­խարհին նմանը չունեցող ժառանգություն է թողել: 2013 թվականին՝ «Ռոջեր Էքրոյդի սպանությունը» վեպի լույսընծայումից 87 տարի անց, Գրող-քրեագետների բրիտա­նական ասոցիացիան այն համարել է աշխարհի լավագույն դետեկտիվ:

Գրքի թարգմանիչն է Քրիստինե Չիլինգարյանը: Նշենք, որ առաջիկայում ընթերցողի սեղանին հայերեն թարգմանությամբ կդրվեն Քրիստիի մյուս բեսթսելերները: Քրիստիի «Եվ ոչ ոք չմնաց…» բեսթսելերը լույս էր տեսել նախորդ տարվա վերջին:

Ագաթա Քրիստի Էդիթ Պրինտ

ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Անի Գևորգյանը Տավուշից ,հիմա ուղիղ
Եթե ուզում ենք, որ մեր երկիրը մնա հայկական, այս շարժումը պետք է ընդգրկի ամբողջ Հայաստանը. այս ապազգային իշխանությունը պետք է հեռանա
Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան
Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Ավելին
Ավելին