Նոր կորոնավիրուսային վարակի համաճարակի ֆոնին Եվրոպան նոր տիպի համաշխարհային պատերազմի է բախվում։ Le Figaro պարբերականի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Գրում է Gazeta.ru-ն։
«Մենք նոր տիպի համաշխարհային պատերազմի շեմին ենք կանգնած», - պարբերականը մեջբերում է Ֆրանսիայի առաջնորդի խոսքերը:
Ըստ Մակրոնի՝ սպառնալիք է առաջացնում նաև կորոնավիրուսի դեմ «պատվաստանյութի միջոցով Ռուսաստանի և Չինաստանի ազդելու ցանկությունը»:
Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ ստեղծված իրավիճակում Եվրոպան պատվաստանյութերի արտադրության հարցում անկախ լինելու կարիք ունի:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հայտնել էր, որ Եվրոպան նախատեսում է մինչև այս ամառ դառնալ նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի խոշորագույն արտադրողը:
Ավելի վաղ հայտարարվել էր Եվրոպայում կորոնավիրուսի երրորդ ալիքի մեկնարկի մասին։