Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում մահացել է նորընտիր պատգամավոր Ֆաթիմա Ռահբարը, որը պետք է ընդգրկվեր նոր գումարման խորհրդարանի կազմում: Գրում է Gazeta.ru-ն:
Ռահբարը պատգամավոր ընտրվել էր փետրվարի 21-ին տեղի ուենցած տասնմեկերորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Նա ներկայացնում էր Թեհրանը: Դրանից առաջ պատգամավորը յոթերորդ, ութերորդ և իններորդ գումարումների խորհրդարանի անդամ էր:
Ներկայումս Իրանի Իսլամական Հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսի 4747 դեպք, որից 124-ը`մահացու ելքով: