f

Անկախ

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը ճնշման տակ է. փաստաբան


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը ճնշման տակ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախկին նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ այսօր դատավոր Աննա Դանիբեկյանը տարբեր պատճառաբանություններով մերժել է մի քանի միջնորդությունների քննարկումը, որոշների դեպքում ընդհանրապես լռել է եւ մտադիր էր անցնել գործն ըստ էության քննելուն: Փաստացի չքննարկելով դատախազության միջնորդությունը պաշտպանությանը միջնորդություն ներկայացնելու իրավունքից զրկելու մասին՝ դատավորը հենց այդպես վարվեց: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ի նշան բողոքի նիստերի սահլիճը լքեցին:

«Հասկանալու համար, թե ինչ է կատարվում, անհրաժեշտ է հիշել նախապատմությունը: Դատախազներն արդեն մի անգամ միջնորդել են պաշտպանական կողմին միջնորդության իրավունքից զրկելու մասին: Դատավորը մերժել էր այն, քանի որ օրենքով այդպիսի բան նախատեսված չէ: Հիմա դատախազները ներկայացրել էին նույնպիսի միջնորդություն: Այսօր դատավորը շրջանցեց սեփական որոշումը: Չնայած պաշտոնապես միջնորդությունն առանց քննության թողեց, բայց արեց այն, ինչ ցանկանում էին դատախազները, եւ այն, ինչը դատարանը ավելի վաղ արձանագրել էր որեւպես անթույլատրելի:

Ոչ մի դեպքում չի կարող սահմանափակվել միջնորդության քննությունը, եթե այն ներկայացված է: Որոշումը կարող է տարբեր լինել, բայց այն պետք է լինի: Նաեւ չի կարող սահմանափակվել միջնորդություն ներկայացնելու իրավունքը, առավել եւս, որ գործում 7-8 ամիս առաջ ներկայացված միջնորդություններ կան, օրինակ՝ Սեդրակ Քոչարյանի միջնորդությունը, որը դատարանը հետաձգել էր հետո քննելու»,- նշեց փաստաբանը:

Հայկ Ալումյանը փաստաբանների հետագա գործողությունների մասին դժվարացավ որոշակի բան ասել: «Այսօր մենք արեցինք այն, ինչն այս պայմաններում հնարավոր էր անել: Հետագա քայլերը դեռեւս որոշված չեն: Իրավիճակը մեզ համար անկանխատեսելի էր»,- նշեց Ալումյանը:

Ի պատասխան այն հարցին, թե՞ ով է համակարգում դատավարությունը, փաստաբանը նշեց, որ որոշակի անուն չի տա, բայց փաստն այն է, որ ճնշում կա, եւ դատավորն ամեն նիստին կաշկանդվածություն է ցուցադրում: «Դատարանն ինքը չի ընդունում որոշումները, այլ միայն հրապարակում է, դրանք այլ տեղ են ընդունվում: Չարժե հեղինակներին այս շենքում փնտրել: Դա արվում է Աննա Վարդապետյանի՞ միջոցով, թե՞ մեկ ուրիշի՝ չեմ կարող ասել»,- նշեց փաստաբանը:

Մեկնաբանելով գործի ըստ էության քննությանն անցնելու հնարավորությանը եւ այն փաստին, որ «գործը փուչ» է, փաստաբանը շեշտեց, որ իրենք չեն գործի նման բնորոշման հեղինակները, փաստաբանները պարզապես մեջբերել էին վարչապետին. «Մեր դաստիարակությունը մեզ թույլ չի տալիս նման բան ասել: Վարչապետը այս արտահայտությունն օգտագործել է 2018-ին, երբ ասաց, որ դատավորները զանգահարում են իրեն եւ բողոքում, որ «գործը փուչ» է:

Պատասխանելով այն հարցին, թե դատարանը կարո՞ղ է հանրային պաշտպան հրավիրել, Ալումյանը նշեց, որ նախ` վճարունակ անձանց համար հանրային պաշտպան հրավիրելու պրակտիկա չկա, եւ երկրորդ` շատ ժամանակ կպահանջվի նոր փաստաբանին գործի նյութերին ծանոթանալու համար: Հատկապես, որ դատախազները հաճախ բողոքում են դատավարության ձգձգումից: Փաստաբանի խոսքով, դատարանն ինչ-որ պատճառով պետք է անցնի հաջորդ փուլ, երբ այլեւս հնարավոր չլինի ներկայիս փուլին առնչվող միջնորդություններ ներկայացնել:

«Իրականում նրանք ասում են մի բան եւ անում են հակառակը: Աննա Դանիբեկյանը դրա վարպետության դաս ցուցադրեց»,- եզրափակեց Ալումյանը:

Հայկ Ալումյան Ռոբերտ Քոչարյան

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին