f

Անկախ

Արևմուտքը կորցրել է դիվանագիտական արվեստը․ Լավրով


«Արևմուտքի կողմից միակողմանի ոչ լեգիտիմ պատժամիջոցներն անընդունելի են, դրանք այն կանոնների մասն են, որոնցով Արևմուտքը փորձում է փոխարինել միջազգային օրենսդրությունը»,-այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը,  փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Միացյալ Նահանգները, Եվրոպան և ընդհանուր առմամբ Արևմուտքը, փաստորեն, կիրառում են դիվանագիտություն, որի արվեստը կորցնում են ՝ բոլորին պարտադրելով իրենց սեփական կանոնները։ Կանոններ, որոնք, ըստ նրանց, պետք է նոր աշխարհակարգի հիմք հանդիսանան։ Ոչ թե միջազգային իրավունքը, այլ հենց այդ կանոնները: Պատժամիջոցները նման կանոնների տեսակներից է », - ընդգծել է նախարարը։

«Ինչ վերաբերում է պատժամիջոցներին և Ռուսաստանի և Չինաստանի կողմից այդ անօրինական միակողմանի սահմանափակումներին արձագանքելուն, ապա այսօր մենք արդեն խոսել ենք այդ մասին. Մենք ունենք միջազգային կյանքի նման մեթոդների անընդունելիության ընդհանուր դիրքորոշում: Մենք մեկ անգամ չէ, որ ամրագրել ենք մեր դիրքորոշումը այս հարցում, ներառյալ հայտարարությունը, որը մենք ստորագրել ենք այսօր », - հավելել է նա:

Լավրովը նաև համոզմունք է հայտնել, որ այս թեման հստակ և միանշանակ կհնչի նաև փաստաթղթում, որը Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները պետք է հաստատեն բարիդրացիության, բարեկամության և համագործակցության ռուս-չինական պայմանագրի 20-ամյակի կապակցությամբ: Լավրովի խոսքով ՝ բացի սկզբունքային մոտեցումներից, որոնք նախանշված են հանրային փաստաթղթերում, Ռուսաստանը և Չինաստանը սերտորեն համագործակցում են ՄԱԿ-ի շատ երկրների հետ ՝ դեմ լինելով նման կարգի պրակտիկային:

«Հիշեցնեմ, որ ՄԱԿ-ը ունի հատուկ զեկուցող միակողմանի սահմանափակումների վերաբերյալ: Սաարդեն իսկ բավականին լուրջ գործնական քայլ է `սահմանելու համար այս տեսակի քաղաքականության անընդունելիությունը», - բացատրել է նախարարը:

Նշենք, որ օրեր առաջ Լավրովն ասել էր, որ աշխարհում պետք է առաջանա երկրների լայն կոալիցիա, որոնք դեմ են ԱՄՆ միակողմանի պատժամիջոցներին: Միայն այս դեպքում ԱՄՆ-ն վայր կդնի այս զենքը ՝ համաշխարհային գերիշխանությունը պահպանելու համար: Փաստորեն Մոսկվան և Պեկինը պատրաստվում են աշխարհին առաջարկել հրաժարվել ամերիկյան կախվածությունից:

Սերգեյ Լավրով Աշխարհում ՌԴ ԱԳՆ խմբագրի ընտրանի

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին