f

Անկախ

Առաջին անգամ եմ տեսնում, որ առաջին նախագահի եւ Վազգեն Մանուկյանի տեսակետները համընկնեն. Անդրանիկ Քոչարյան


Առաջին անգամ եմ տեսնում, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի տեսակետները համընկնեն։ Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Անդրադառնալով առաջին նախագահի երեկվա այն հայտարարությանը, որ պետության, ժողովրդի եւ անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքն է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ ապաստանի այլ երկրում, հարցին՝ արդյոք ինքն իրատեսական համարո՞ւմ է վարչապետի ապաստանի հարցը, Քոչարյանը պատասխանեց.

«Ոչ, իրատեսական չի։ Իմ կարծիքով Լեւոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է Վազգեն Մանուկյանի կետերին։ Այնտեղ ինչ-որ կետ է գտել, որի շուրջ կարելի է խոսել։ Կարծում եմ, որ իրատեսական չի նախ այն առումով, որ մեր առաջին նախագահը երեւի շարժվում է այն դրդապատճառով, որ հայտնի ուժերի պահանջով ինքը հրաժարական տվեց։ Այսօր հայտնի ուժերի դերում հանրային ընկալման մեջ Նիկոլ Փաշինյանն ունի առաջնային մանդատ եւ դրանից ելնելով ինքն առաջարկում է արտահերթ ընտրությունների միջոց լուծել իշխանությունների խնդիրը։ Ես այստեղ տեսնում եմ, որ առաջին նախագահն, ըստ էության, միացավ 17 կուսակցությունների նպատակներին, որն անթույլատրելի ինձ համար»,- նշեց Քոչարյանը։

Քոչարյանի խոսքով՝ մենք գտնվում ենք մի իրավիճակում, որտեղ ճգնաժամից դուրս գալու համար պետք է գտնել քաղաքական լուծումներ։

Անդրադառնալով Տեր-Պետրոսյանի նաեւ այն խոսքին, որ անկուսակցական փոխվարչապետի ընտրություն պետք է լինի, Քոչարյանն արձագանքեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է առաջարկեր Լեւոն Զուրաբյանին էլ, հո այդպես չէ՞ր կարող լինել։ Վերջին հաշվով այստեղ քաղաքական մեծամասնությունն ունի առաջնային մանդատ։ Ինչքան էլ փողոցները փակում են Ազգային ժողովը գործում է»։

Լեւոն Տեր-Պետրոսյանի այն դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի օրոք արտահերթ ընտրություններ անցկացնելու դեպքում վարչական ռեսուրսներ կկիրառվեն, ընտրատեղամասերում լարված մթնոլորտ կլինի, Քոչարյանն արձագանքեց. «Այդ նույն բանն ասում է նաեւ Վազգեն Մանուկյանը։  Պետք է փաստ ունենաս։ Այս իշխանությունները վերջապես, 1998 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, վերականգնեց լեգիտիմ իշխանության հնարավորությունները։ Որեւէ փաստ կա՞, որ այսօրվա գործող իշխանությունները կեղծել են որեւէ բան»։

Հարցին, իր կարծիքով, Տեր-Պետրոսյանը Վազգեն Մանուկյանի հետ համագործակցո՞ւմ է, Քոչարյանն ասաց. «Ոչ, Լեւոն Տեր-Պետրոսյանը միշտ եղել է ինքնուրույն, գործող։ Այս պահին ես չեմ տեսնում այդ համագործակցությունը։ Լեւոն Տեր-Պետրոսյանը արել է հայտարարություն, որը ցանկալի էր 17 կուսակցություններին»։

Հիշեցնենք, որ երեկ` մարտի 15-ին, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը գրել էր, որ պետության, ժողովրդի եւ Նիկոլ Փաշինյանի շահերից բխող միակ ելքը վերջինիս հրաժարականն է եւ, ԱԺ-ի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա ապաստանումն արտերկրում:

Նա անդրադարձել էր Վազգեն Մանուկյանի ներկայացրած ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման երեք տարբերակին՝ ա. ռազմական հեղաշրջումը,  բ. Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած համաժողովրդական ճնշման շնորհիվ վարչապետի պաշտոնանկությանը հասնելու ճանապարհը եւ գ. գործող վարչապետի կողմից արտահերթ ընտրության անցկացման անթույատրելիությունը:

Անդրանիկ Քոչարյան

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին