Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Ռոմա»-ն Հռոմում ընդունեց Դոնեցկի «Շախտյոր»-ին: «Ռոման» խոշոր հաշվով հաղթեց «Շախտյորին»։
Պաուլու Ֆոնսեկայի սաները երեք անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ Գոլերը խփեցին Լորենսո Պելեգրինին, Ստեֆան Էլ Շարավին և Ջանլուկա Մանչինին (3:0)։
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը առաջին կեսի վերջում վնասվածք ստացավ ու փոխարինվեց։
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց: