f

Անկախ

Հույս ունեմ՝ կվերադարձնեն մեր արխիվը. ես այստեղ տեսնում եմ միտում՝ մեր աշխատանքը խոչընդոտելու. Էլիբեգովա


Տրամաբանություն չկա այս ամբողջ պրոցեսի մեջ, որ արդեն տեւում է 2 շաբաթ՝ սկսած խուզարկությունից, վերջացրած ապօրինի կալանքով: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի դեմ հարուցված քրեական գործին:

«Ես ներքին համոզմունք ունեմ, որ այսօր այդ ամենը կվերջանա եւ մենք վերջապես կկարողանանք շունչ քաշել ու սպասել, թե երբ մեզ կվերադարձնեն մեր տեխնիկան: Հույս ունեմ, որ կվերադարձնեն, որովհետեւ պարալիզացված է մեր ամբողջ աշխատանքը: Ես այստեղ տեսնում եմ միտում՝ մեր աշխատանքը խոչընդոտելու»,-ասաց նա:

Էլիբեգովան հավելեց, որ այդտեղ իրենց ողջ արխիվն էր պատերազմի ժամանակվա, այդ թվում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ, իրենց քարոզչության, ապատեղեկատվության. «Այդ ամենը պատրաստվում էինք հանրայնացնել, դրա վրա աշխատել, գիտական տարբեր ասպարեզներում ներկայացնել. «10 հազար էջ նյութ էր հավաքված, ու մեզ դրանից հիմա զրկել են: Եթե նույնիսկ կորի, չվերադարձնեն, կարելի է այդ ամենը նորից հավաքել, ուղղակի մի փոքր կբարդացնի իմ կյանքը»:

Հարցին, թե ինչու են թիրախավորել այն անձանց, որոնք կապ ունեն հակաադրբեջանական քարոզչության հետ, Էլիբեգովան նշեց, որ հստակ պատասխան չունի. «Կարող եմ ենթադրել, որ խանգարում ենք իրենց նոր որակի բարեկամական հարաբերություններ հաստատելուն, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ եղբայրության նոր փուլ մտնելուն: Ըստ երեւույթին, մենք հանրությանը հասցնում ենք իրական պատկերը, ինչ ռիսկեր, սպառնալիքներ կան: Այսինքն թույլ չենք տալիս մարդկանց ինքնապաշտպանական բնազդները, իմունիտետը ոչնչացնել: Մենք լռեցնեն, որպեսզի իրենց թաքուն գործարքները իրականացնեն»:

Նշենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ մարտի 4-ին, քննվում է ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը։

Սաղաթելյանը կալանավորվել է փետրվարի 21-ին՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ։

Արա Սաղաթելյանը մեղադրվում է «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան ֆեյքի գործով։

Դատարանն արձանագրել էր, որ Արա Սաղաթելյանի ձերբակալությունը եղել է ոչ իրավաչափ, բայց այդուհանդերձ նրան կալանավորելու որոշում կայացրել։

Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով։

Նշենք, որ այդ գործով մեղադրյալ կարգավիճակ ունեն Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանը, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանը եւ քաղաքացի Արամ Սարգսյանը։ Այդ գործով կալանքի տակ է գտնվում նաեւ Արամ Սարգսյանը։

Անժելա Էլիբեգովա

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին