Բուլղարիայի Ստրանջա քաղաքում անցկացված բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի պատվիրակները նվաճել են չորս մեդալ։ Նարեկ Մանասյանը (91 կգ) կանգնել է պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին: Երրորդ տեղը զբաղեցրել են Բենիկ Նիկողոսյանը (63 կգ), Գոռ Ներսիսյանը (81 կգ) և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։