f

Անկախ

Մենք դեռ տեսնելու ենք էժան շոուներ, որոնք իրականում միայն մոտեցնում են կոլապսի պահը։


Արիկը մեր ընտանիքում ո´չ առաջին, ո´չ էլ հավանաբար վերջին քաղբանտարկյալն է։ Արիկի մորական պապը՝ տաղանդաշատ ճարտարագետ Աշոտ Մատինյանը, անցած դարի 30-ականների վերջերին հռչակվեց ազգի թշնամի, քանի որ ուսում էր ստացել Ֆրանսիայում, եւ կալանավորվեց։ Գուցե գնդակահարեին, բայց վրա հասավ պատերազմը, եւ պարզվեց, որ նահանջող ու կոտորվող բանակին անհրաժեշտ են պանտոնային կամուրջներ, իսկ դրանք նախագծելու եւ կառուցելու համար՝ Աշոտ պապը։ Պապուն արագ վերադարձրին բանակ, իսկ պատերազմի ավարտից հետո դարձրին Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի վերակառուցման պատասխանատու։ Իրականում Աշոտը քաղաքականությամբ առանձնապես չէր հետաքրքրվում, ի տարբերություն իր ավագ թոռան՝ Արիկի ավագ եղբոր եւ իմ լուսահոգի հոր՝ պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի։ Պապան «Ազգային պետության» գաղափարախոսության հիմնական հեղինակներից մեկն էր այն պարագայում, երբ ազգային գաղափարախոսությունը երկրում որակվեց «կեղծ կատեգորիա»։ Այն ժամանակ, 90-ականների սկզբին, ինձանից փորձում էին թաքցնել հորս հանդեպ «իրավապահների» բռնաճնշումները, քանի որ մեղմ ասած ես աչքի չէի ընկնում ադեկվատ վարքագծով. այնուամենայնիվ որոշ հանգամանքներ ինձ հայտնի են։ Կարծում եմ` Արիկի մյուս պապը՝ գեներալ Մաթեւոս Սաղաթելյանը, թարս սիլլա կտար այս բեսպրեդելը ծավալած եւ առայժմ ուսադիր կրողներին, իսկ Ֆելիքս Ձերժինսկին դագաղում կշրջվեր` տեսնելով, թե ինչի վերածեցին իր ստեղծած ЧК-ն։

Պետությունը շարունակում է արագ գլորվել անդունդ բոլոր ուղղություններով, եւ խայտառակ կապիտուլյացիային, Արցախի եւ մի ամբողջ սերնդի կորստին հաջորդելու է անդառնալի ներքին կոլապս։ Այն հնարավոր չի բեկանել, բայց տգետ խզբզանքները կարծում են, որ հնարավոր է ձգձգել սեփական անփառունակ վախճանը։ Հետեւաբար, մենք դեռ տեսնելու ենք էժան շոուներ, որոնք իրականում միայն մոտեցնում են կոլապսի պահը։

Արիկը սիրում է շներին։ Շները՝ Արիկին։ Բայց որոշ կապիկներ վախենում են Արիկից շան պես եւ ճիշտ են անում։ Քանի որ նա կրողն է այն գենի, գաղափարների ու սկզբունքների, որոնք ոչ միայն խորթ են խզբզանք կապիտուլյանտներին, այլ նաեւ վտանգավոր ու կործանարար։ Մեղք ողորմինելիներ։ Աստված վկա, ընտրություննը միշտ ձերն էր։

Արման Սաղաթելյան Արա Սաղաթելյան ՖԲ Գրառում

ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Անի Գևորգյանը Տավուշից ,հիմա ուղիղ
Եթե ուզում ենք, որ մեր երկիրը մնա հայկական, այս շարժումը պետք է ընդգրկի ամբողջ Հայաստանը. այս ապազգային իշխանությունը պետք է հեռանա
Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան
Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Ավելին
Ավելին