f

Անկախ

«Փաստ». «Հաղթելու ենք» կարգախոսի տրամաբանությամբ իշխանությունները տնտեսությունն անդունդն են գլորում


«Փաստ» օրաթերթը գրում է. «2020 թվականին Հայաստանն ունեցավ 2008-2009 թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո ամենախոշոր անկումը՝ 7,5 տոկոս։ Եվ անցյալ տարվա իրավիճակն իներցիայով մեծապես ազդում է նաեւ այս տարվա տնտեսական դինամիկայի վրա։

Կորոնավիրուսի ճգնաժամին եւ պատերազմի ծանր հետեւանքներին գումարվել են նաեւ Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների բռնազավթման հետեւանքով լրացուցիչ տնտեսական կորուստները։ Սակայն առանց տնտեսության վերականգնման ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկելու՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է աննախադեպ հետճգնաժամային վերականգնման մասին, ներդրումային ծրագրեր է քննարկման դնում, տարաբնույթ ցուցանիշներ է ներկայացնում եւ այլն։

 

 

Ընդ որում, առանց հիմնավորման, մի տեսակ նախընտրական քարոզչության նման է այս ամենը: Ու հետաքրքրական է, որ տնտեսության մեջ դրական միտումներ ցույց տալու համար, իր սովորության համաձայն, Փաշինյանը մատնանշում է ՀԴՄ կտրոնների թվի ավելացումը։ Ինչպես ասում են՝ «արջը յոթ երգ գիտի, յոթն էլ» ՀԴՄ-ի մասին:

Բայց տնտեսական վերականգնման համար առավել կարեւոր են գործարքների ծավալային ցուցանիշները, այլ ոչ թե ՀԴՄ կտրոնների մեծ քանակը, քանի որ կարող է լինել մեծ քանակ, բայց փոքր ծավալ։ Եվ հետո, զարմանալի է, թե ինչպե՞ս է Փաշինյանն արդեն խոսում հետճգնաժամային իրավիճակի մասին, երբ հազարավոր բիզնեսներ շարունակում են փակվել կամ սնանկանալ։

Անգամ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ վերջերս խոստովանեց, որ բիզնեսի վիճակը շատ վատ է։ Դրան գումարած՝ շուկայում ներկայումս նկատվում են առաջին անհրաժեշտության ապրանքների էական թանկացումներ այն պարագայում, երբ բնակչության եկամուտները ոչ թե ավելացել են, այլ մեծապես նվազել։

Իսկ գործազրկությունը ժամանակի ընթացքում նորանոր ռեկորդներ է սահմանում, մարդիկ ստիպված թանկ տոմսեր են գնում, որ երկրից հեռանան։ Էլ չենք խոսում պետական պարտքի մասին, որն անասելի չափերի է հասել։

Բացի այդ, եթե իշխանությունների պատկերացրածով տնտեսության մեջ դրական տեղաշարժեր կան, ապա ինչո՞ւ էին եվրոբոնդեր թողարկում եւ նոր պարտք ծանրացնում պետության ուսերին ընդամենը ընթացիկ խնդիրներ լուծելու համար, կամ ինչո՞ւ էին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքած միջոցները փոխանցում պետբյուջե։

Ինչ վերաբերում է կառավարության կողմից ներդրումային ծրագրերի թեմայի շահարկմանը, որով հանրությանը փորձում են համոզել, թե Հայաստանում ներդրումներ կատարելու ուղղությամբ հետաքրքրություն է նկատվում, ապա նշենք, որ միշտ էլ կարելի է միլիարդավոր ղոլարների ներդրումային ծրագրեր քննարկել ու մանիպուլացնել հասարակությանը տարբեր խոստումներով։ Սակայն եթե ներդրումային ծրագրերը իրական են, ապա կարելի է դրանք առանց երկար-բարակ քննարկելու իրականացնել, ինչը չի արվում։

Չի արվում, որովհետեւ դրանք չկան ու չեն կարող լինել: Իսկ եթե այդ ծրագրերը միայն թղթի վրա են, ապա դրանց իրականացման մասին խոսելն իսկ ավելորդ է։ Տնտեսության շուրջ իշխանական քարոզչությունը շատ է նմանվում պատերազմի ժամանակ «Հաղթելու ենք» կարգախոսի տրամաբանությանը, երբ հանրությունը հոգեբանորեն պատրաստվում էր հաղթանակի, բայց հանկարծակի վրա հասավ չսպասված պարտությունը։

Նույն կոնտրաստային էֆեկտը տնտեսությանն է վերաբերում: Ինչպես պատերազմից առաջ էին փորձագետները զգուշացնում, այնպես էլ հիմա են տնտեսագետները բարձրաձայնում, որ մեր տնտեսությունը պարզապես գահավիժում է, գնում ենք աղքատության խորացման ճանապարհով, այնինչ իշխանությունները տարբեր ձեռնածությունների միջոցով տարփողում են, թե իբր տնտեսությունը վերականգնվում է, ժողովուրդ ջան, մի քիչ էլ համբերեք, եւ ամեն ինչ լավ է լինելու, ձեր եկամուտներն ավելանալու են, աշխատատեղեր են ստեղծվելու եւ այլն:

Այնինչ, մեծ է հավանականությունը, որ շուտով պարզվի, թե այնպիսի ռիսկային շեմի ենք հասել, որ անգամ աշխատավարձերի եւ թոշակների վճարման խնդիր է առաջացել։ Ինչպես ասում են՝ «չի կարելի երկու անգամ մտնել նույն գետը», բայց իշխանությունները պետությունը տանում են այդ ուղղությամբ։

Հետո իշխանություններն իրենց ձախողումների համար միշտ էլ կարող են արդարացումներ գտնել կամ մեղավորներ նշանակել, դա, ստելուց բացի, մյուս բանն է, որ նրանց մոտ լավ է ստացվում, այնինչ վերստին տուժողը լինելու են երկիրն ու հասարակ ժողովուրդը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

տնտեսություն ֆեյքեր

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին