«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները թիմի ընդհանուր խմբում:
Մխիթարյանը պատրաստ կլինի «Վերոնայի» հետ «Ռոմայի» հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա հունվարի 31-ին:
32-ամյա կիսապաշտպանը մկանային խնդիրների պատճառով չմասնակցեց «Սպեցիայի» դեմ Իտալիայի առաջնության 19-րդ տուրի հանդիպմանը (4:3): Իտալիայի ընթացիկ առաջնությունում նա բաց թողեց առաջին հանդիպումը:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 18 խաղի և դարձել 8 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: