f

Անկախ

Այսօր 18֊20 տարեկան էն զինվորի օրն է, որը դեռ կանգնած է սահմանին, որը դեռ սահմանն է պահում... Սահման, որի սահմանները ոչ մեկին պարզ չեն


Այսօր 19 տարեկան Արեգի տոնն է, որը Շուշիում զոհված եղբոր դին հանելիս ինքն էլ է զոհվել։ Իրենք չգիտեն, որ Ղազանչեցոցի գլխին հիմա ադրբեջանական դրոշն է ծածանվում։

Այսօր 18 տարեկան Սաքոյի տոնն է, որը հավատացած էր՝ հաղթելու ենք, մորն ասած վերջին խոսքերն էին՝ "մամ ջան, կպած առաջ ենք գնում, չմտածես", ու ինքը հաղթած էլ զոհվեց՝ էդ մենք ենք պարտվել։

Այսօր էն զոհված բժիշկների՝ Սաշայի, Նարեկի, Վահեի, Դավիթի, Հարութի... տոնն է, որոնք վիրավոր տղաների համար ոչինչ չեն խնայել՝ իրենց կասկան են տվել, իրենց կյանքն են տվել։

Այսօր 34 տարեկան Կարոյի տոնն է, որն ամեն հարձակումից առաջ 1֊2 ամսական աղջկա նկարն է նայել ու կատաղած առաջ նետվել։ Կարոյի դին ամիսներ անց հենց աղջկա նկարով էլ ճանաչեցին։

Այսօր ձյաձ Սամվելի տոնն է, ում տղան աչքի առաջ զոհվել էր, բայց ինքը շարունակել էր կռվել։ Ձյաձ Սամվելն արդեն տանն է. այսօր Եռաբլուրում է, տղայի հետ դեռ կռիվ է տալիս, թե՝ ախր, հակառակ տեղերում պիտի լինեինք։

Այսօր էն հոգևորականների տոնն է, որոնք օրերով խրամատում էին քնում, վիրավորներին օգնում, նաև՝ զենքով առաջ գնում։ Նրանց շարքում էլ զոհեր, անհետ կորածներ կան...

Այսօր "նեգոդնի" տղերքի՝ Հայկի, Բարութի (անունն էդպես էլ չիմացա), Գևի, մյուսների տոնն է, որոնք հոսպիտալի մոտ էին՝ վիրավորների ծնողներին էին օգնում, համոզում, որ մի բան ուտեն, որոնք երկու օրը մեկ Արցախ էին գնում՝ սնունդ, ծխախոտ տանում։

Այսօր դեռ հիվանդանոցներում պառկած վիրավոր տղերքի տոնն է, որոնք թշմանուն "գրավ" են թողել իրենց ձեռք ու ոտքը։

Այսօր պատերազմից ողջ֊առողջ վերադարձած Գագոյի, Գոռի, ձյաձ Լյովի, Հովոյի, Խաչիկի, ձյաձ Աբրահամի, Կարոյի... տոնն է, որոնք հիմա լուռ են, հատկապես այսօր լուռ են։

Այսօր 18֊20 տարեկան էն զինվորի օրն է, որը դեռ կանգնած է սահմանին, որը դեռ սահմանն է պահում... Սահման, որի սահմանները ոչ մեկին պարզ չեն։

Շնորհավո՜ր, տղե'րք։ Կներեք մեզ։

Կարինե Հարությունյան ՖԲ Գրառում Բանակի օր

Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ավելին
Ավելին