f

Անկախ

«Փաստ». Իշխանությունները դատական համակարգը ուզում են վերածել իրենց քաղաքական կցորդի


«Փաստ» օրաթերթը գրում է. «Դատական համակարգը իշխանության երեք ճյուղերից մեկն է, որից առանձնահատուկ հանրային եւ հասարակական մեծ ակնկալիքներ կան։ Եվ պատահական չէ, որ Հայաստանում դատաիրավական բարեփոխումների հարցը միշտ ակտուալ է եղել, այլ հարց է, թե դա ինչպես է ներկայացվել կամ իրականացվել։ Խնդիրն այն է, որ դատական համակարգին է վերապահված արդարադատության իրականացումը, սակայն շատ հաճախ դատարանների կողմից կայացվող որոշումները թերի են եւ ոչ հիմնավոր, իսկ որոշ դեպքերում էլ գոհացուցիչ չեն հանրային ընդհանուր ընկալման համար։ Այդ է պատճառը, որ հասարակությունը բավական զգայուն է արդար որոշումների պակասի հարցում։ Դրա ցուցիչներից մեկն էլ ՄԻԵԴ-ի կողմից բեկանվող որոշումներն ու վճիռներն են, որոնցով պետությունն անարդար որոշումների ու վճիռների ընդունման համար պետք է փոխհատուցում տրամադրի։

Մյուս կարեւոր հարցը դատական համակարգի անկախության եւ ինքնուրույնության ապահովման խնդիրն է, որն անընդհատ գտնվում է ոլորտի գործունեության բարելավում նախատեսող քննարկումների կիզակետում։ Բայց նկատի ունենանք, որ դատական բարեփոխումների անվան տակ կարող են այլ նկատառումներ թաքնված լինել, որի դեպքում հարցը դիտարկվում է ոչ թե հանրության, այլ նեղ քաղաքական շրջանակների շահերից ու նկատառումներից ելնելով։ Հենց այս պատկերն է գործող իշխանությունների կողմից առաջ քաշվող դատական «բարեփոխումների» հայեցակարգի դեպքում։ Ընդ որում, դրա հիմքում դրված է դատարանները քաղաքական իշխանությունից կախվածության մեջ գցելու ու վերահսկելի դարձնելու նպատակը։ Հենց այստեղ են աչքի զարնում դատական համակարգում նախատեսվող փոփոխությունների համատեքստում իշխանությունների կողմից առաջ քաշվող հիմնավորումները։

Օրերս Նիկոլ Փաշինյանը, արդարադատության նախարարություն կատարած այցի ժամանակ խոսելով դատական բարեփոխումների ընթացքի մասին, նշել է. «Վերջին շրջանում մենք ականատես ենք եղել դատական համակարգի քաղաքականացման փորձերի, ինչը, իհարկե, անթույլատրելի է եւ խարխլում է դատական համակարգի եւ արդարադատության գաղափարն ինքնին»։ Սա ապշելու հայտարարություն է, քանի որ փաստացի իր ողջ պաշտոնավարման ընթացքում դատական իշխանությունը քաղաքականացրած, այն ամբողջովին կամակատար դարձնելու ապարդյուն փորձեր արած Փաշինյանը դրանում մեղադրում է ուրիշներին։ Այստեղ տեղին է հիշեցնել նույն Փաշինյանի հետեւյալ արտահայտությունը. «Ինչի ՀՀ-ում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարողա չանի՞»։ Ու այս հարցում վերջինս ոչ միայն չի սահմանափակվել դատական իշխանության նկատմամբ ճնշումներով, այլեւ անցել է օրենքների եւ երկրի գլխավոր օրենսդրական ակտի՝ սահմանադրության ոտնահարման ճանապարհով։ Բավական է հիշել, թե ինչպես երկրորդ նախագահին կալանքի տակ պահելու մոլուցքից ելնելով՝ Փաշինյանը նախաձեռնեց դատարանների շրջափակումը եւ նրանց գործունեության խաթարումը։

Դրան գումարվեցին ՍԴ-ի նկատմամբ ճնշումներն ու իշխանությանը ոչ հաճո, իսկ իրականում՝ անկախ դատավորների թիրախավորումը։ Հենց այս հարցում է, որ ՍԴ մի շարք դատավորների լիազորությունները դադարեցնելու համար իշխող խմբակցությունը ոտնահարեց Սահմանադրությունն ու փոփոխություններ իրականացրեց անցումային դրույթներում։ Այսպես ժամանակը լիովին տեսանելի դարձրեց, որ իշխանություններին դատական բարեփոխումների անվան տակ անհրաժեշտ է միայն հլու կամակատար, կախյալ ու աչառու դատական համակարգ, ինչը Փաշինյանը կարող է ծառայեցնել իր իշխանությունը պահելու, իրեն հաճո որոշումներ ընդունել տալու նպատակին։ Ու այս նպատակադրումից է բխում նաեւ իշխանությանը անխոնջ ծառայություն մատուցելու երդում տված Գագիկ Ջհանգիրյանի ու Դավիթ Խաչատուրյանի նշանակումը ԲԴԽ անդամների պաշտոնում։

Չէ՞ որ ԲԴԽ անդամների միջոցով իշխանությունները կարող են դատարաններին ու դատավորներին պահել իրենց վերահսկողության տակ։ Հատկանշական է նաեւ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման հարցը։ Կոռուպցիոն գործերը միշտ էլ դատարաններում քննարկման առարկա են դարձել, սակայն հարցն այն է, թե ինչո՞վ է պայմանավորված դրա համար առանձին դատարան ստեղծելու, նոր հաստիքներ բացելու, պետության վրա լրացուցիչ բեռ ավելացնելու անհրաժեշտությունը, եթե հատկապես կալանքների հարցում քաղաքական հեռահար նպատակներ չունես։ Իրականում իշխանությունները հակակոռուպցիոն դատարանի միջոցով փորձելու են իրենց քաղաքական հարցերը լուծել, այսինքն՝ ընդդիմադիրների վրա գործեր կարել ու լռեցնել նրանց ձայնը։ Իսկ այս ամենի արդյունքում մենք կտեսնենք, թե ինչպես է դատական համակարգը ոչ միայն զրկվում ինքնուրույնությունից, այլեւ վերածվում իշխանությունների քաղաքական կցորդի։ Այս ամենն այն դեպքում, եթե Փաշինյանը շարունակի պաշտոնավարել, ինչը շատ կասկածելի է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

իշխանություններ

Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ավելին
Ավելին