BFMTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի կառավարությանն առընթեր գիտական խորհրդի ղեկավար Ժան-Ֆրանսուա Դելֆրեսին չի բացառել, որ իշխանությունները կարող են երրորդ կարանտինը մտցնել շարունակվող կորոնավիրուսային համաճարակի ֆոնին: Գրում է Gazeta.ru-ն։
Նա նշել է, որ COVID-19 նոր շտամների առաջացումը և դրանց տարածումը կարելի է համեմատել երկրորդ համաճարակի հետ:
Ինֆեկցիոնիստն ընդգծել է, որ Բրիտանիայից և Հարավաֆրիկյան Հանրապետությունից շտամները հասել են Ֆրանսիա, որտեղ արդեն հայտնաբերվել են դրանցով վարակվելու մի քանի դեպքեր:
Նրա խոսքերով՝ եթե կարանտինային միջոցառումները շարունակվեն, ապա դրանց տեսակի հարցը անհայտ է մնում:
«Սա խիստ քաղաքական որոշում է», - ասել է Դելֆրեսին:
Նա պարզաբանել է, որ աշխարհը բախվել է «սատանայական վիրուսի, որը շատ ավելի խելացի է, քան կարծում ենք»:
Ավելի վաղ ԱՄՆ-ն հատել էր կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի 25 միլիոնը: Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել էր ավելի քան 99,4 միլիոն դեպք, վերականգնվել է ավելի քան 71.4 միլիոն մարդ, և ավելի քան 2 միլիոն հիվանդ մահացել է: