f

Անկախ

ԱԺ նստաշրջանի օրակարգում չընդգրկվեց «Լուսավոր Հայաստան»-ի ՝ նոյեմբերի 9-ի հայտարարության իրավաչափությունն ու ռազմագերիների վերադարձի հարցը քննարկելու որոշման նախագիծը․ «Իմ քայլը» դեմ քվեարկեց


ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգում չընդգրկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված՝ ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ՌԴ նախահագ Վլադիմիր Պուտինի կողմից 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ որոշման նախագիծը։ Հարցը նիստի օրակարգում ընդգրկելուն կողմ քվեարկեց 40, դեմ՝ 73 պատգամավոր։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հիշեցրեց՝ երկու ամիս առաջ են իրականացրել այդ նախաձեռնությունը, որ կարողանան արտահերթ նիստ գումարել և միջազգային իրավունքի խախտմամբ ստորագրված փաստաթղթի իրավաչափությունը քննարկել, սակայն քաղաքական մեծամասնությունը չի ներկայացել խորհրդի նիստին։

Նա ընդգծեց՝ փաստաթղթում մեկ կետ է մնացել, որ դեռևս կենսագործված չէ՝ ռազմագերիների վերադարձի հարցը։ «Մենք առաջարկում ենք հնարավորությունն օգտագործել և այդ կետը քննարկել այս ամբիոնում՝ ընդգծելու համար ռազմագերիներին պատանդ պահելու միջազգային իրավունքի ակնհայտ խախտումը, որն Ադրբեջանի կողմից ակնհայտ հանցագործություն է, և ևս մեկ անգամ միջազգային հանրությանը կոչ անելու հնարավոր լծակները օգտագործել, որ Ադրբեջանին վերադարձնենք դեպի միջազգային իրավունքի պահպանման նորմալ միջավայր, եթե դա հնարավոր է»,-ասաց նա։

Նախագծի հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը հայտարարեց, որ նախագիծը հանձնաժողովում բացասական եզրակացության է արժանացել։ «Բացասական եզրակացությունը հիմնավորվել է նրանով, որ ԱԺ-ն այս հարցի իրավաչափությունը քննարկելու լիազորություն և ընթացակարգ չունի»,-նշեց նա։

Ազգային ժողով Լուսավոր Հայաստան

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին