f

Անկախ

Արցախի կարգավիճակի անորոշությունն ուղիղ հարված է մեր անվտանգությանը․ Տիգրան Աբրահամյան


Tert.am-ը ներկայացնում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է Արցախում ստեղծված իրավիճակին։ Տիգրան Աբրահամյանը նշում է, որ Արցախի կարգավիճակի անորոշությունն ուղիղ հարված է մեր անվտանգությանը։ Հոդվածը կարդացեք ստորև․

Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի նախագահի եռակողմ հայտարարության 9-րդ կետը սահմանում է, որ «Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար:

Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»:

Այս կետը նաև սահմանում է, որ կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը։

Արդյո՞ք հայտարարության այս դրույթը բխում է Հայաստանի շահերից և ինչո՞ւ են Ադրբեջանն ու Թուրքիան փորձում ամեն գնով հասնել տրանսպորտային ապաշրջափակման։

Տարօրինակ չէ՞ արդյոք այն հանգամանքը, որ մի կողմից Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են սպառնալ Հայաստանին, սակայն ամեն ինչ անում են տարածաշրջանային կոմունիկացիաների բացման և անխափան աշխատանքի համար։

Սրան զուգահեռ հիշենք, որ Արցախի կարգավիճակի խնդիրը մնում է չկարգավորված, ըստ այդմ՝ այնտեղ ապրող մեր հայրենակիցների ճակատագիրը մնում է մշուշոտ, որն իր հետ, բնականաբար, բերում է նաև այլ խնդիրների։

Կարգավիճակի անորոշությունն ուղիղ հարված է Արցախի անվտանգությանը, այս պահին Արցախում ներդրված անվտանգության երաշխիքներն էլ ամբողջական չեն, ինչը նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո մի շարք միջադեպերի է հանգեցրել։

Մյուս կողմից, եռակողմ հայտարարության 8-րդ կետը սահմանում է՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում, սակայն առ այս պահը այդ գործընթացը մասամբ է կայացել։ Բաքվում շարունակում են մնալ առնվազն 120 հայ ռազմագերի, իսկ ռազմի դաշտում անհետ կորածների թիվն անցնում է 1000-ը։ Այս պայմաններում Ադրբեջանն ուղիղ հայտարարում է, որ իր երկրում գտնվող ռազմագերիները ռազմական հանցագործներ են և պետք է իրավական պատասխանատվության ենթարկվեն ադրբեջանական օրենքներով։

Ու այս պայմաններում, մի կողմ դնել անվտանգային և հումանիտար՝ շատ զգայուն հարցերը և անցնել խիստ ռիսկային մեկ այլ գործընթացի, որևէ հիմնավորում չունի։ Այս գործընթացի տնտեսական սպառնալիքների մասին դեռ չեմ խոսում, սակայն այդ մասին բավականին դետալային խոսում են տնտեսագետները։

Ի տարբերություն Սյունիքի մարզով անցնող և ադրբեջանական շահերը սպասարկող ճանապարհների, որոնց անվտանգության ապահովումը, ըստ գրավոր պայմանավորվածության, դրվելու է ՌԴ սահմանապահ ծառայության վրա, Հայաստանի համար պոտենցիալ օգտագործման ճանապարհների անվտանգությունն Ադրբեջանի վրա է, իսկ այս պայմաններում դժվար է խոսել անվտանգության երաշխիքների մասին։

Ադրբեջանի և Թուրքիայի գլխավոր նպատակը, որը նրանց համար միջնաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով է սահմանված՝ Հայաստանի միջոցով ու Հայաստանի տարածքային ամբողջականության հաշվին Նախիջևանի և Ադրբեջանի ցամաքային, այլ ոչ թե ճանապարհային կապի ապահովումն է։

Պարզ ասած, Ադրբեջանում ակտիվացած այն մոտեցումը, որ Զանգեզուրը Ադրբեջանի պատմական տարածք է, պարզորոշ ձևով անոնսում է Ադրբեջանի և Թուրքիայի հաջորդ թիրախի և հարվածի հաջորդ ուղղության մասին։ Իսկ այս վտանգներն առավել սուր բնույթ են ստանում՝ տարածաշրջանում ընթացող նոր վտանգավոր զարգացումների և առճակատումների պայմաններում։

Տիգրան Աբրահամյան

ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Անի Գևորգյանը Տավուշից ,հիմա ուղիղ
Եթե ուզում ենք, որ մեր երկիրը մնա հայկական, այս շարժումը պետք է ընդգրկի ամբողջ Հայաստանը. այս ապազգային իշխանությունը պետք է հեռանա
Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան
Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Ավելին
Ավելին