f

Անկախ

Կուզեի, որ Հայաստան չտեսած մարդիկ սիրեին այդ երկիրը` ծանոթանալով իմ կտավներին. Այսօր Մարտիրոս Սարյանի 140-ամյակն է


Այսօր՝ փետրվարի 28-ին,  գեղանկարիչ, նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիր Մարտիրոս Սարյանի 140-ամյակն է:

Սարյանի նախնիները եղել են անեցի, որ գաղթել են Ղրիմ, մասնակցել տեղի հայկական գաղթավայրի հիմնադրմանը։ Նրանց շառավիղները Ղրիմից տեղափոխվել և մասնակցել են Նոր Նախիջևանի հայկական գաղութի ստեղծմանը։ 1895 թվականին Սարյանը ավարտել է տեղի հանրակրթական երկլեզվյան (հայերեն, ռուսերեն) ուսումնարանը։ Հ. Արծաթպանյանի ղեկավարությամբ մասնագիտական նախնական գիտելիքներ ստանալուց հետո, 1897-1904 թվականներին սովորել է Մոսկվայի Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի գեղանկարչության բաժնում։

Իր կյանքի ընթացքում մեծ արվեստագետը երկար տարիներ ուսումնասիրել է իր ժողովրդի պատմությունը, նիստուկացը, մշակույթը, ճարտարապետության, քանդակագործության, որմնանկարչության և դեկորատիվ-կիրառական արվեստի հուշարձանները, որը վճռական ազդեցություն է ունեցել նրա աշխարհայացքի և ստեղծագործական մեթոդի ձևավորման ու զարգացման վրա։

Մեծ է նաև Սարյանի հայրենանվեր գործունեությունը: 1915 թվականին, Մեծ Եղեռնի օրերին Սարյանը աշխատել է «Հայերին օգնող մոսկովյան կոմիտեում»։ Մեկնել է Էջմիածին՝ թուրքական սրից հալածական հայ գաղթականներին տեղում օգնություն ցույց տալու համար։ Հովհաննես Թումանյանի, Գ. Հովսեփյանի և հայ այլ մտավորականների հետ, մոլեգնող համաճարակի պայմաններում, բոլոր ջանքերը գործադրել է Արևելյան Հայաստանում ապաստանած արևմտահայերի վերջին մնացորդներին մահվան ճիրաններից փրկելու համար։ Այս օրերին էր, որ Սարյանը հոգեկաքն ցնցում ստացավ՝ տեսնելով հարազատ ժողովրդի տառապանքը:

Սարյանը ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, ձևավորել գրքեր, կատարել բեմանկարչական գործեր։ Նրա համար չեն եղել կարևոր ու երկրորդական ժանրեր։ Գեղարվեստական որակը նկարչի համար դարձել է հիմնանպատակ։ Նրա համար աշխարհում ամենից շատ հարազատ էր հայրենի բնությունը:

«Ես չգիտեմ՝ երբ է ծնվել իմ մեջ նկարիչը։ Հնարավոր է այն օրերին, երբ ես լսում էի իմ ծնողների պատմությունները մեր լեռնային կախարդական ծննդավայրի մասին, երբ մանկիկ հասակում վազվզում էի տան շրջակայքով, ուրախանում բազմերանգ թիթեռներով և միջատներով։ Գույն, լույս, երազանք. ահա այն, ինչ ես երազել եմ»,-գրել է Մարտիրոս Սարյանը։

Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո Սարյանը 1921 թվականին ընտանիքով տեղափոխվել և մշտական բնակություն է հաստատել Երևանում, որտեղ էլ 1972 թվականի մայիսի 5-ին վախճանվել է։ Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։ 1967 թվականին Երևանում բացվել է Սարյանի տուն-թանգարանը, ուր գտնվում է նրա ստեղծագործական ժառանգության մի զգալի մասը։ Սարյանի գործերը կենտրոնացված են Հայաստանի պետական պատկերասրահում և նրա մասնաճյուղերում, ինչպես և Տրետյակովյան պատկերասրահում, ԱՊՀ երկրների տարբեր թանգարաններում, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում։

Մարտիրոս Սարյան

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին