f

Անկախ

Փաշինյանը խելոք մարդ է. թուրք ընթերցողներ


Haber7-ը (Թուրքիա) հրապարակել է Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիկի մեկնաբանությունն Էրդողանի՝ վեց երկրների համագործակցության հարթակ ստեղծելու նախաձեռնությանը: Այդ հարթակում, ըստ մտահղացման, լինելու են Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանը, Վրաստանը և Հայաստանը: Չելիկի խոսքով, Պուտինը դեմ չէ, որ այնտեղ ներկա լինի Վրաստանը, իսկ Հայաստանի համար դա հնարավորությունների պատուհան է: «Տեխնիկական բանակցություններն առաջ են գնում, որևէ նեգատիվ չկա»,- ասել է նա:

Միաժամանակ նա անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ խիստ քննադատելով Ֆրանսիային, որը, նրա կարծիքով, անընդհատ  և ամենուրեք փորձում է հակադրվել Թուրքիային: «Եթե  Ֆրանսիան ցանկանում է առողջ դեր խաղալ այդ խնդիրների կարգավորման հարցում, ապա դա այն ճանապարհը չէ: Ամենաճիշտ ճանապարհը  Թուրքիայի հետ ճիշտ հարթակներում խոսելն է, ճիշտ լեզվով, միշտ լուծման դիվանագիտական ուղիներ փնտրելով: Բացի այդ, ակնհայտ է, որ ֆանատիկ հայերի շահերը պաշտպանող և Կովկասում խաղաղությանը սպառնացող ոչ մի մոտեցում այսուհետ  արդյունք չի տա,- ասել է Չելիքը և հավելել:- Այսուհետ կա Հայաստանի վարչապետ, որին նույնիսկ վռնդում են եկեղեցուց, ուր նա գնում է աղոթելու, իսկ նրա նախարարները հրաժարական են տալիս: Այդ ռադիկալիզմը, այդ ագրեսիան հանգեցրին Հայաստանը տապալման: Իրականում դա մի հարց է, որ պետք է հստակ ցույց տա, թե ինչի են մատնում Հայաստանին սփյուռքը և որոշ ռադիկալ քաղաքական գործիչներկամ մի մոտեցում է, որ ցուցադրում է, թե ինչպես են Ֆրանսիայի որոշ քաղաքական գործիչներ խրախուսում, ոգևորում Հայաստանին ներքաշվելու նույն այդ արկածախնդրության մեջ: Այդ ամենը դրական հետևանքներ չի ունենա»:   

Այդ հրապարակման տակ կան նաև ընթերցողների արձագանքներ, թե ինչ կստացվի այդ ձեռնարկումից: Ահավասիկ դրանցից մի քանիսը:

Իսմայիլ: Այդպես պետք էր նաև Սիրիայում: Թող ՔԱԿ-ին [Քրդստանի աշխատավորական կուսակցություն-խմբ.] վռնդեն Սիրիայից:

Իսմայիլ Աթեշ: Հոյակապ դաս տվեց Մակրոնին:

Աբդուլլա: Այն երկրները, որոնց Մինսկի խումբ են անվանում, գործում են գրեթե որպես անօրինական կազմակերպություն, որն արդարացնում է և փորձում է երաշխավորել հայկական օկուպացիան:

Մութ: 90-ական թվականներին Հայաստանին Ադրբեջանի վրա հարձակվելուն հրեցին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, ԱՄՆ-ն: Եվ այն, որ հիմա արևմտյան պետություններն անմեղ գառ են ձևանում, ուսանելի է Ադրբեջանի և Հայաստանի համար:

Ճշմարտություն: Ի՞նչ է անում այդ հարթակում Իրանը: Թուրքիան Իրանի նկատմամբ անհարկի հետաքրքրություն և ուշադրություն է ցուցաբերում: Իրանն արժանի չէ դրան և թուրք-ադրբեջանական հարաբերությունների համար էլ դա ճիշտ չէ:

Բաֆրայից: Միայն թե հայերը չտրվեն սադրանքներին, չտառապեն այնպիսի մոլագարությամբ, որպիսին Մեծ Հայաստանն է, դրա գինը շատ ծանր կլինի: Թող կարգին հարևաններ լինեն, թշնամություն չանեն: Բայց նրանք ոչինչ չեն հասկանում առաքինությունից: Դա էլ պետք է հաշվի առնել:

Ալի: Դա լավ կլինի նաև Հայաստանի համար: Կհաշտվի բոլոր հարևանների հետ: Սահմանները կբացվեն: Փաշինյանը խելոք մարդ է:

իմեթլո: Հայերն ամենամեծ սխալն արեցին այն օրը, երբ որոշեցին խզել բարեկամությունը և թշնամանալ թուրքերի հետ: Դա գլխավոր գոլն էր, որ հայերը խփեցին սեփական դարպասին: Ռուսների սադրանքով և Մեծ Հայաստանի պատրանքներով հայերը, որ Օսմանյան կայսրության ամենահարուստ մարդկանցից էին, հիմա մի կտոր հացի կարոտ են: Հայերը պետք է դաս քաղեն դրանից և բարեկամանան թուրքերի հետ:

Փաստորեն Արցախյան երկրորդ պատերազմի խայտառակ պարտությունից հետո փաշինյանն արտաքին հարաբերություններում մի «դաշնակից» է ձեռք բերել՝ Թուրքիային, որը մեծ դեր խաղաց մեզ պարտության մատնելու հարցում: Այժմ այդ երկրի  ղեկավարությունն սկսել է խոսել Հայաստանի հետ բարեկամական կապեր հաստաելու մասին:  Եվ սա վերաբերում է նաև այդ երկրի հասարակ քաղաքացիներին: Փաստորեն այսօր նրան համակրում են Հայաստանում միայն ՔՊ-ականները, աղանդավորների, ֆեյքերի ու այսպես կոչված զոմբիների բանակը և Թուրքիայի քաղաքացիները:

 

 

Աշխարհում Տարածաշրջան Արցախյան հիմնախնդիր

Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ավելին
Ավելին