Kyodo գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի Միյազակի պրեֆեկտուրայում բարձր պաթոգենային H5N8 թռչնագրիպի նոր բռնկում է գրանցվել։ Գրում է Gazeta.ru-ն։
Լրատվամիջոցները պարզաբանում են, որ հիվանդության օջախը հայտնաբերվել է մի ֆերմայում, որտեղ 36 հազար բրոյլեր է պահվում:
Միևնույն ժամանակ, վարակի էպիկենտրոնից 10 կմ հեռավորության վրա գտնվում են 94 ֆերմերային տնտեսությունների ևս 4,4 միլիոն հավեր:
Տեղեկատվություն այն մասին, թե գրիպով քանի թռչուն է հայտնաբերվել, և քանի բրոյլեր է ոչնչացվեկ արդյունքում, չի նշվում:
Ավելի վաղ պրեֆեկտուրայում ևս H5N8-ի բռնկում էր հայտնաբերվել: Այնուհետև ոչնչացվել էր 70 հազար հավ: