ABC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը Չինաստանի իշխանություններից պահանջել է անհապաղ ջնջել ավստրալիական բանակի դեմ ուղղված թվիթերյան գրառումը: Գրում է Gazeta.ru-ն։
«Ավստրալիան Չինաստանի կառավարությունից ներողություն է պահանջում այս զայրացնող գրառման համար: Մենք նաև ձգտում ենք դրա անհապաղ վերացմանը», - ասել է Մորիսոնը:
Նա հրապարակումը զզվելի է անվանել և ընդգծել, որ Չինաստանը պետք է ամաչի դրանից:
Ավելի վաղ Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Չճաո Լիցզյանը թվիթերում երեխայի պարանոցին դանակ պահած ավստրալացի զինվորի լուսանկար էր հրապարակել։
Լուսանկարին կից գրված էր, որ Չինաստանը ցնցված է ավստրալացի զինվորների կողմից աֆղան խաղաղ բնակիչների սպանություններից և խստորեն դատապարտում է այդ գործողությունները: