РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հորդորել է ընդլայնել դաշինքի ներկայությունը Սև ծովում։ Գրում է Gazeta.ru-ն։
«Մենք պետք է ավելի ամրապնդենք մեր ներկայությունը տարածաշրջանում», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Նա հստակեցրել է, որ չորեքշաբթի՝ դեկտեմբերի 2-ին, ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները, ինչպես նաև Վրաստանի և Ուկրաինայի նախարարները տեսակոնֆերանս կանցկացնեն, որի շրջանակներում կքննարկեն դաշինքի գործունեությունը Սև ծովում:
Ստոլտենբերգն ընդգծել է, որ Սևծովյան տարածաշրջանը ռազմավարական առումով կարևոր է ՆԱՏՕ-ի բոլոր անդամների համար: