f

Անկախ

Ինձ հավաստիացրեցին, որ հիմա այնպիսի դիրքերում ենք, որ ամբողջ ծավալով հանքը կշահագործվի․ պատգամավոր


Մենք գեներալի կողմից պաշտոնապես հավաստիացումներ ստացանք, որ սահմանն ամբողջությամբ գտնվում է մեր վերահսկողության տակ, մենք արդեն դիրքավորվել ենք։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանն՝ անդրադառնալով Սոթքի հանքավայրի տարածք ադրբեջանական զինուժի մտնելու հետեւանքով առաջացած խնդիրներին։

«Նախկինում մենք մի փոքր այլ դիքերում էինք եղել, իսկ հիմա շտկվել է եւ այնպես չէ, որ դիրք ենք զիջել։ Մենք ամբողջությամբ պաշտպանում ենք ՀՀ պետական սահմանը եւ պաշտպանում ենք ավելի հոծ թվով զինվորականներով։ Ես հետաքրքրվեցի, թե ինչպեչս է ստացվել, որ մենք մի քանի հոգով էինք, իսկ իրենք շատ են եղել, 100-ից ավելի հոգով եկել են ու կուլտուրական փորձել են ներխուժել, ինձ պարզաբանեցին, որ քանի որ մենք դիրքավորված ենք եղել, դրա կարիքը չի եղել եւ մենք չենք մտածել, որ իրենք կգան եւ այդպիսի իրավիճակ կլինի։ Հիմա փոխհամաձայնության են եկել, այդ թվում՝ ադրբեջանական զինուժի հետ, զինվորական պայմանավորվածության համաձայն՝ հայկական կողմը պահպանելու է Հայաստանի պետական սահմանը, իրենք էլ արդեն լինելու են իրենց դիրքերում»,- նշեց նա։

Պատգամավորի փոխանցմամբ՝ հանքի շահագործման վերաբերյալ զինվորականները տեղեկություն չեն ունեցել, քանի որ դա իրենց իրավասության ներքո չի եղել։

«Այնուամենայնիվ, իրենք հավաստիացրեցին, որ հիմա այնպիսի դիրքերում են, որ հնարավորություն կա, որպեսզի ամբողջ ծավալով հանքը շահագործվի»,- ասաց Թովմասյանը։

Լրագրողը հետաքրքրվեց, թե բանակցությունները շարունակվելո՞ւ են, թե զինվորական պայմանավորվածությունը ենթադրում է, որ բանակցություններն ավարտված են։ Ի պատասխան Թագուհի Թովմասյանն ասաց, որ այլեւս Սոթքի մասով բանակցություններ չեն լինելու։

Պատգամավորին հավաստիացրել են, որ մեր բանակը կկարողանա ամբողջությամբ պաշտպանել հանքի աշխատողների անվտանգությունը։

«Մնում է, որ այդ պայմանավորվածության մասին հայտարարի ռուսական կողմը, որովհետեւ այդ կապիտալը ռուսական է»,- նշեց նա։

Հարցին, թե Սոթքի եւ հարակից տարածքների բնակիչները պաշտպանվա՞ծ են, Թովմասյանը պատասխանեց․

«Ես հասկացա, որ մեր դիրքերը բավական ամուր են եւ մենք բավականին մեծ թվով զինվորականներով, մարտական ոգով սահմանները պաշտպանում ենք»։

Հիշեցնենք՝ նախօրեին տեղեկություն էր տարածվել, որ ադրբեջանցի զինվորականները մտել են Սոթքի հանքավայրի տարածք եւ հայերից պահանջել՝ լքել տարածքը, քանի որ այն այլեւս Ադրբեջանի տիրապետության տակ է։ ՀՀ պաշտպանության նախարարությունն ու վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը շտապեցին հերքել այս տեղեկությունները՝ վստահեցնելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Ավելի ուշ, սակայն, տարածվեցին տեսանյութեր՝ ինչպես են ադրբեջանական ավտոմեքենաները շարժվում դեպի Հայաստանի տարածք, ինչպես նաեւ կադրեր արդեն Սոթքի հանքավայրից, որտեղ երեւում էին ադրբեջանցի զինվորականները։ Դրանից հետո ՊՆ-ն արդեն չէր հերքում այս տեղեկությունը՝ նշելով, որ ադրբեջանցիները ոչ թե ներխուժել են հանքի տարածք, այլ պարզապես եկել են հայերի եւ ռուսների հետ համատեղ հայ-ադրբեջանական սահմանի պաշտոնական սահմանազատում անելու։

 Ավելի ուշ, ՊՆ ներկայացուցիչը, ինչպես նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեցին, որ Սոթքի հանքավայրի մի մասն անցնելու է ադրբեջանական վերահսկողության ներքո։

Թագուհի Թովմասյան

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին