f

Անկախ

Նիկոլը մարդկանց հոգեբանության մեջ մտել է խղճի զգացում առաջացնելով. Արթուր Վանեցյան


Ամենակարևոր հարցն այսօր անհետ կորածների հարցն է, երկիրը բարձիթողի վիճակում է: Այս մասին այսօր հացադուլ անող Գեղամ Մանուկյանին և Կիմ Բալայանին հանդիպելու ժամանակ ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք»  կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Արթուր Վանեցյանը հացադուլավորներին տոկունություն մաղթեց, մինչև հասկանան, թե հետագա քայլերն ինչպես են լինելու: Կիմ Բալայանը նշեց, որ մեր հայրենիքն այնպիսի վիճակում է, որ շարունակում են հայրենիք կորցնել, Վանեցյանն էլ պատասխանեց, որ հանրությունը պետք է հասկանա, արթնանա ու ընդունի, որ 2,5 տարի մանիպուլյատիվ կերպով խաբվել է:

«Արդյունքում՝ այս արհավիրքն ունեցանք»,-ասաց Վանեցյանը:

Կիմ Բալայանը համաձայնեց և հավելեց, որ այսօր պետք է հասկանան, թե ինչու Նիկոլ Փաշինյանին մեղադրանք չի առաջադրվել: Արթուր Վանեցյանը շեշտեց, որ այսօր հայրենիքը վտանգի մեջ է և հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի այն խոսքը, թե հանրությունը չի ողջունել ընդդիմության՝ նրա հրաժարականի պահանջը, որի համար էլ հրաժարական չի տալիս:

Ըստ նրա՝ սա հերթական սև ու սպիտակի բաժանումն է, և այն պահանջը, թե Դատախազությունը և մնացյալ համապատասխան մարմինները պետք է պատասխանատվության ենթարկել Փաշինյանին, այսօր հնարավոր չէ, քանի որ նոր և նախկին բաժանումը դեռ կա, և Փաշինյանը դուրս է գալու՝ նախկիններին մեղադրելով հասարակությանը մանիպուլացնելու, իսկ հասարակությունը հավատալու է:

«Նիկոլը մարդկանց հոգեբանության մեջ մտել է խղճի զգացում առաջացնելով, ինքը մեղք է, միշտ մեղք է: Որ ասում էր՝ պատրաստվում էին ինձ սպանել, ինքը շատ լավ գիտեր, որ ոչ ոք նրան չէր պատրաստվում սպանել, այսինքն՝ նպատակը խղճահարություն առաջացնելն էր»,-ասաց նա:

Արթուր Վանեցյան

Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ավելին
Ավելին