f

Անկախ

Նպատակահարմար չենք գտնում մեր համագործակցությունը նախարարության հետ


Պարոն Վարչապետ

 

Ի կատարումն մեր 20.01.2020թ. գրության վերաբերյալ Ձեր կողմից տրված հանձնարարականի՝ մեկ անհաջող հրավերից հետո, ի վերջո, փետրվարի 20-ին ոչ աշխատանքային ժամի՝ 18:30, մեր՝ հ/կ-ն հրավիրվեց Առողջապահության նախարարություն՝ օրակարգային խնդիրների շուրջ քննարկումների: Մեզ դիմավորեցին ոլորտի հարցով իրավասու փոխնախարարը, «Ակադ. Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի ղեկավարը և այլ պաշտոնյաներ:

Մեր նամակով Ձեզ ներկայացված հարցերից բացի հանդիպման օրակարգում ընդգրկել էինք այլ հարցեր, քանի որ անցած երկու տարիների ընթացքում ԱՆ-ն մեր հ/կ-ի հետ որևէ կառուցողական և արդյունավետ քննարկում չէր իրականացրել: Ուստի, որոշել էինք շատ երկար սպասված այդ հանդիպման հիմքում ի սկզբանե, առաջնահերթության կարգով, դնել երկկողմանի բարեհաջող համագործակցության սկզբունքը, որի համար էլ, ի դեպ, հանդիպումն սկսեցինք փոխնախարարի հետ գործնական ձեռքսեղմումով…

Սակայն հանդիպումը, մեր սպասմանը հակառակ, սկսվեց լուրջ խոչընդոտներով ու հոգեբանական ճնշումներով, որոնք թույլ չէին տալիս ըստ էության ներկայացնելու թեմաները: Մասնավորապես, երբ հարց ուղղեցինք շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կենտրոնի տնօրենին՝ թե ինչպե՞ս են բուժքույրերը հավաքելու ՇՄԶ միավորներ (ըստ օրենքի՝ բուժքույրը 5 տարվա ընթացքում պետք է հավաքի 140 միավոր), այս հարցին նա դժվարացավ կոնկրետ պատասխանել, իսկ փոխնախարարը անսպասելի և անհասկանալի, ակնհայտ անզուսպ և էմոցիոնալ կեցվածքով մի քանի անգամ ձեռքով ուժգին հարվածեց սեղանին: Մենք այդպես էլ չհասկացանք՝ ինչո՞ւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից նման խայտառակ, ամոթալի վարքագիծ դրսևորվեց մեր՝ ՀՀ քաղաքացիներիս նկատմամբ: Ուստի մեզ այլ բան չէր մնում, քան հանդիպման վայրից մինչև հոգու խորքը վիրավորված, անխոս հեռանալը՝ մեկ օր գոնե Ձեր կողմից լսված ու չարհամարհված լինելու հույսով:

Պարոն Վարչապետ, թույլ տվեք հարցնել՝ այս ի՞նչ վերաբերմունք է: Մենք, ի վերջո, նախ Ձեզ ենք դիմել հանդիպման խնդրանքով, և նոր միայն Դուք նամակը մակագրել եք առողջապահության նախարարությանը: Մի՞թե նման պարագայում մենք արժանի էինք նման անհարգալից վերաբերմունքի: Շատ ներողություն, բայց որքան էլ Ձեզ հարգենք, մենք նաև մեզ ենք հարգում և ունենք արժանապատվության բարձր զգացում, հետևապես չենք հանդուրժի մեզ հետ այդպիսի վերաբերմունք:

Փոխնախարարի վերաբերմունքը մեր հանդեպ կամա-ակամա նույնացվում է մեր հանդեպ Ձեր վերաբերմունքին: Սա պաշտոնական դիրքի չարաշահում է փոխնախարարի կողմից, ուստի սույն պարագայում մենք այլևս նպատակահարմար չենք գտնում մեր առաջարկների փաթեթի հետագա ներկայացումը և, ընդհանրապես, համագործակցությունը նախարարության՝ վերոհիշյալ վարքագծի տեր որևէ պաշտոնյայի հետ:

 

Իսկ խնդիրները շատ են, դրանցից մի քանիսը՝ խիստ առաջնային:

1. Առողջապահության նախարարության և շահագրգիռ կողմերի որակյալ, փոխշահավետ համագործակցության ապահովում:

2. Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) մասին օրենքի վերանայում:

3. Կլինիկաների լիցենզավորմանը վերաբերող օրենքների բարեփոխում:

4. Ներդաշնակության ապահովում կլինիկական օրդինատուրայի մասին և կլինիկաների լիցենզավորման մասին օրենքների միջև:

 

Հ.Գ. - Ի դեպ, որքանով մեզ հայտնի է, ՀՀ կառավարությունում նամակներով զբաղվում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Սակայն, ելնելով մեր նամակում շարադրված խիստ մտահոգիչ երևույթների և գործընթացների հրատապությունից, ցանկանում ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ և մանրամասնորեն ծանոթանա այս նամակի բովանդակությանը:

 

Հարգանքով՝ ՝

Հովհաննես Գևորգյան

«Կառուցողական Ստոմատոլոգիա» Առողջապահական հկ-ի նախագահ

 

 

«Կառուցողական Ստոմատոլոգիա» Առողջապահական հկ Հովհաննես Գևորգյան բաց նամակ Նիկոլ Փաշինյան

Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ավելին
Ավելին