NME պարբերականի փոխանցմամբ՝ ռեժիսոր Մարտին Սկորսեզեն նամակ է գրել «Մակաբույծներ» ֆիլմի «Օսկարակիր» ռեժիսոր Պոն Չժուն Հոյին: Գրում է Gazeta.ru-ն;
Նամակի մասին Պոն Չժուն Հոն պատմել է Հարավային Կորեայում կայացած մամուլի ասուլիսի շրջանակներում: Նրա խոսքերով՝ ուղերձը շատ անձնական էր:
Նամակում Սկորսեզեն գրել է, որ անհամբերությամբ կսպսի Պոն Չժուն Հոյի հաջորդ ֆիլմին: Նա նաև նշել է հարավկորեացի ռեժիսորի հիանալի աշխատանքը:
«Մակաբույծները» ֆիլմն «Օսկար» մրցանակի արժանացել է «Լավագույն ֆիլմ», «Լավագույն օտարերկրյա ֆիլմ», «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգերում: Իսկ հենց Պոն Չժուն Հոն արձանիկի արժանացել է լավագույն ռեժիսորական աշխատանքի համար: