Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 20 հազաքր նոր դեպք: Այդ մասին վկայում են COVID-19- ի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ նոր դեպքերի 25%-ը հիվանդության տեսանելի ախտանիշներ չեն ունեցել: Ընդհանուր առմամբ, հանրապետության 85 շրջաններում համաճարակի սկզբից մինչ օրս հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 753 836 դեպք:
Անցած 24 ժամվա ընթացքում վարակի զոհ է դարձել 364 մարդ, ընդհանուր առմամբ` 30 251: Վերջին մեկ օրվա ընթացքում վարակից վերականգնվել է 16 803 հիվանդ, ընդհանուր առմամբ` 1 312 927 մարդ: