The Washigton Post պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) եզրակացրել է, որ հղի կանայք կորոնավիրուսից ավելի հաճախ են մահանում, քան մյուս կին հիվանդները: Գրում է Gazeta.ru-ն։
Այսպիսով, այս կատեգորիայում մահացությունը կազմել է 0,2%, իսկ ոչ հղի կանանց դեպքում` 0,1%:
Փորձագետները կարծում են, որ նման ցուցանիշները կարող են կապված լինել այս ժամանակահատվածում մարմնում տեղի ունեցող ֆիզիոլոգիական փոփոխությունների հետ: Խոսքը սրտի զարկերի ավելացման, իմունային համակարգի տեղաշարժերի, թոքերի տարողության նվազման և թթվածնի այլ սպառման մասին է:
Ինչպես նշվել է, հետազոտողները ուսումնասիրել են հունվարի 22-ից հոկտեմբերի 3-ը հավաքված վիճակագրությունը: Այսպիսով, կորոնավիրուսով վարակված ավելի քան 19 հազար հղի կանանցից 33-ը մահացել է:
Հիշեցնենք, որ ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազնցել է 46 միլիոնը։