Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվն աճել է՝ հասնելով 522-ի:
Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի քաղաքաշինության և շրջակա միջավայրի նախարար Մուրատ Քուրումին: Գրում է Russian.rt.com-ը։
«Տուժածների թիվը հասել է 522-ի», - հայտնել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր 12 զոհի և 438 տուժածի մասին:
Հոկտեմբերի 30-ին Իզմիրի ափերի մոտ 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել:
Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիայի բոլոր նախարարություններն ու գերատեսչությունները սկսել են վերացնել ցնցումների հետևանքները: