f

Անկախ

Հադրութի ոճրագործներից մեկը ոչնչացվե՞լ է. razm.info


Հոկտեմբերի 15-ին համացանցում երկու տեսանյութ տարածվեց. առաջինում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները երկու հայի գերեվարում, երկրորդում՝ հրապարակավ գնդակահարում նույն մարդկանց Հադրութում։ Տեսանյութերի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ գործում էր Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման խումբ: Լրացուցիչ այլ դետալների ուսումնասիրությունից կարելի է ենթադրել ու հստակեցնել, որ խմբում կար Ադրբեջանի ԶՈւ ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) հատուկջոկատային: Այս մասին հայտնում է razm.info կայքը:

Նախ՝ տեսանյութում հստակ երևում է ադրբեջանցի հատուկջոկատայիններից մեկի համազգեստը և ռազմական հանդերձանքը: Հենց այս քողարկանախշերն ու հանդերձանքն է կրում Ադրբեջանի ՌԾՈւ հատուկջոկատայինների խմբերից մեկը:

Համամատության համար ներկայացնում ենք ՌԾՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների լուսանկարն ու Հադրութի ոճրագործների տեսանյութում երևացող զինծառայողներին. նրանք կրում են նույն քողարկանախշով հանդերձանք:

Բացի այդ, ռազմական գործողությունների ընթացքում մենք ֆիքսել էինք ՌԾՈւ համազգեստով հատուկջոկատայինների՝ դեպի մարտական գործողությունների վայրեր տեղափոխման դրվագ: Տեսանյութում զինծառայողներն այն նույն համազգեստով են, որը կրում էր Հադրութի ոճրագործներրից մեկը: Տեսանյութը, ամենայն հավանականությամբ արվել էր Ֆիզուլիի շրջանի հատվածում, ինչը բավական մոտ է Հադրութին:

Ավելին՝ ՌԾՈւ հանդերձանքով հատուկջոկատայինների տեղափոխման տեսանյութում երևացող զինծառայողներից մեկը բացի այն, որ կրում է նույն համազգեստը, նաև ֆիզիկական կառուցվածքով ու դիմագծերով բավական նման է ոճրագործներից մեկին։ Համեմատության համար հրապարակում ենք երկու տեսանյութերից առանձին կադրերը։

Ավելի ուշ պարզեցինք, որ երկրորդ տեսանյութում երևացողը հատուկջոկատային, ենթասպա, 2016թ. ապրիլյան պատերազմին մասնակցած Ալաքբերով Նաիգ Ֆաիգ օղլուն է (Naiq Faiq oğlu Ələkbərov)։

Մինչ փորձում էինք վերլուծել Հադրութի ոճրագործների մասին այս բոլոր տվյալները, պարզեցինք, որ Հադրութի ոճրագործներից մեկին բավական նման Ալաքբերով Նաիգն արդեն ոչնչացվել է։

հադրութի մարդասպաններ

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին