Մոսկվայում գտնվող Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները երկկողմ հանդիպումներ չեն անցկացնի։
Այս մասին BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան։ Հայտնի է, որ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովն առանձին-առանձին կհանդիպեն Սերգեյ Լավրովի հետ։
Բացի այդ, հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն առանձին-առանձին հանդիպումներ կունենան ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։