Ադրբեջանի մի շարք շրջաններում, որտեղ բնակվում են գերազանցապես բնիկ ժողովուրդները, մասնավորապես, թալիշները և լեզգիները, զանգվածային բողոքի ցույցերի մասին տեղեկությունները հաստատվում են կարանտինային ռեժիմների հաստատման մասին տվյալներով։ Հատկապես, լարված է եղել իրավիճակը Ղուբայի և Լենքորանի, որոշ աղբյուրների հաղորդմամբ նաև Աստարայի շրջաններում, որտեղ բախումներ են գրանցվել ոստիկանական ուժերի և ցուցարարների միջև։ Հետաքրքիր մանրամասներ կան, որ կներկայացնեմ առանձին։ Այս պահին խիստ վերահսկողություն է բոլոր ճանապարհներին, արգելված է տրանսպորտի տեղաշարժը դեպի այդ տարածքներ և այնտեղից դեպի այլ շրջաններ։ Պետական հարկադրանքի ամբողջ ապարատը բերված է պատրաստության թիվ մեկ վիճակի, կտրուկ ավելացել են ուժային ստորաբաժանումների անձնակազմերը, իշխանությունը հնարավորինս ուժեղացրել է կոերսիվ վերահսկողությունը ուժային համակարգի նկատմամբ։ Էթնոտարածքներում բողոքները կարող են վերաճել ապստամբությունների, ինչը ծայրաստիճան վատ հետևանքներ կունենա իշխանությունների համար։ Այստեղ կարելի է որոշակի գործողությունների միջոցով մեզ համար խիստ ցանկալի ընթացքի նպաստել, բայց հիմա, իհարկե, առաջնահերթությունը դեռ ռազմաճակատում է։ Համոզված եմ, որ ձնագունդը հավաքվել է սարի գագաթին, մի քանի համազարկը կգլորի ցած ու ձյունահոսքի տակ կթողնի Ալիևբեջանը՝ խեղդամահ կլինեն, եթե փրկարարներ չհայտնվեն։ Չպետք է թողնենք, սեփական ժողովուրդը կտոր֊կտոր կանի։