f

Անկախ

Սպասել, որ ՄԻԵԴ-ի որոշումները Թուրքիան կամ Ադրբեջանը հլու-հնազանդ կկատարեն, ես այդքան էլ միամիտ չեմ. Տարոն Սիմոնյան


Պատգամավորական դիվանագիտության շրջանակում բարեկամական խմբերով լուրջ աշխատանք է տարվել, ես աշխատում եմ Իռլանդիայի հյուպատոսի և դիվանագիտական ծառայության հետ, և ողջ տեղեկությունը, փոխանցվում է նրանց, որ անմիջապես պառլամենտում տեղյակ լինեն, թե ինչ է կատարվում. լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով կուսակցությունների կողմից  իրականացված դիվանագիտական աշխատանքներին:

«Մենք աշխատում ենք «Եվրոնեսթ»-ի շրջանակում, տարբեր երկրներում ունենք պատգամավոր ընկերներ, ծանոթներ, որոնք իրենց հնարավորության շրջանակում տեղեկությունը տարածում են և հանդես են գալիս դատապարտող հայտարարություններով: Աշխատում ենք նաև ՄԻՊ-ի, ԱԳՆ-ի և ՄԻԵԴ-ի կառավարության ներկայացուցչի և գրասենյակի հետ, տրամադրվում են փաստերը, վերլուծությունները և այլն»,- նշեց Տարոն Սիմոնյանը:

Նա ընդգծեց, որ եթե մարտերի սկզբում միջազգային հանրությունը և կազմակերպությունները թերահավատորեն էին վերաբերվում ստեղծված իրավիճակին, հիմա արդեն ականատես կլինենք նրանց  դատապարտող հայտարարություններին:

Տարոն Սիմոնյանը նշեց,  որ երբ ՄԻԵԴ-ում միջանկյալ միջոց կիրառվեց, դա ուղղված էր հենց քաղաքացիական բնակչության շրջանակում կյանքի իրավունքների պաշտպանությանը, սակայն դրանից հետո նույն քաղաքացիական բնակչության շրջանում ավելացավ մահացածների քանակը, այսինքն՝ նույն Ադրբեջանը խախտեց նաև ՄԻԵԴ-ի կիրառված միջանկյալ միջոցը, այդ ամբողջ փաստերը հավաքագրվում և ներկայացվում է դատարան: Տարոն Սիմոնյանը նաև վստահեցրեց, որ ՄԻՊ-ի միջոցով մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր միջազգային կազմակերպություններին ներկայացվում է առկա իրավախախտումների մասին տեղեկությունը:

«Մենք ՄԻԵԴ-ում ոչ միայն Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու հայցով հանդես եկանք, այլ նաև Թուրքիայի դեմ, քանի որ Թուրքիայի ներգրավվածությունը անհայտ է, և այն ապացուցվում է ադրբեջանական լրատվական միջոցներով տեղեկության շրջանակում, երբ թուրք զինվորները թուրքական տարբերանշաններով մասնակցում են որոշակի գործողությունների»,- նշեց նա:

Տարոն Սիմոնյանն ընդգծեց, որ քաղաքացիական բնակչության վրա հարձակումը պատերազմական հանցագործություն է, քանի որ կան միջազգային մարդասիրական  իրավունքներ, որոնք սահմանում են, թե ինչ զենքերով է հնարավոր պատերազմ վարել և քաղաքացիական բնակչությունը որևէ տարբերակում չպետք է թիրախ դառնա.

«Նման փաստերով փորձելու ենք զսպել Թուրքիային և Ադրբեջանին, բայց առաջնային զսպող գործոնը զինված ուժերն են, որից հետո դիվանագիտությունը և իրավական գործիքակազմը: Այսինքն՝ սպասել, որ ՄԻԵԴ-ի որոշումը Թուրքիան կամ Ադրբեջանը հլու-հնազանդ կկատարեն, ես այդքան էլ միամիտ չեմ: Այսօր էլ Թուրքիան չի կատարում ՄԻԵԴ-ի որոշումների կեսից ավելին, որը իր դեմ իրականացվել է»:

ՄԻԵԴ Տարոն Սիմոնյան Լուսավոր Հայաստան

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին