f

Անկախ

“Вестник Кавказа”-ը խեղաթյուրել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի մտքերը. ներկայացրել, թե ըստ նրա՝ ՀՀ-ն վախենում է պատերազմից


Ուրեմն, երեւի տավուշյան պարտությունից դեռեւս շոկից դուրս չեկած Ալիեւն ու իր քարոզչական ագիտպրոպը շարունակում է КГБ-ական վատթարագույն ավանդույթները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Երեկ հարցազրույց եմ տվել Вестник Кавказа ռուսական լրատվամիջոցին եւ հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում պատերազմի հնարավոր վերսկսմանը, պատասխանել եմ, որ ցանկացած պատերազմ արհավիրք է եւ ցանկացած մահ մեզ ավելի է հեռացնում բանակցության խաղաղ կարգավորումից.

Հա, ասել եմ նաեւ, որ անկախ բոլոր իշխանությունների հետ ունեցած ներքաղաքական տարաձայնություններից, Արցախի հարցում միշտ փորձում ենք լինել համերաշխ»,- գրել է նա և հայտնել, որ այդ լրատվամիջոցը խեղաթյուրում է իր խոսքն ու ներկայացնում, թե Հայաստանը վախենում է պատերազմից, որովհետեւ դա կործանարար կլինի Արցախի համար։

«Ես հասկանում եմ, որ Ադրբաջանում օրեցօր խորացող ներքաղաքական ճգնաժամը, նավթի գնի վարիացիաներն ու Արցախի հարցում անգամ պլան մինիմումին չհասնելը Ալիեւին ու իր քաղաքական էսթաբլիշմենթին դարձրել են խիստ դյուրագրգիռ ու նա անգամ հոբեգուժարանների պացիենտների հետ հանդիպման ժամանակ էլ սպառնում է պատերազմով ու արտասանում էր սիրելի «Կարաբախ բիզիմդիր»-ը, բայց գեբելսյան ագիտպրոպը մշտապես իրականությանն ու կոնկրետ փաստերին բախվելու եւ ցաքուցրիվ լինելու հետաքրքիր սովորություն ունի, ինչպես այս մի դեպքում»,- նշել է Զոհրաբյանը և հավելել, որ որոշ հայ դասալիքներ հերթական արվան են սկսել իր դեմ։

«Լավ, ո՞նց ասեմ, որ էնքան տխմար եք, որ ձեր վրա իջեցված «ֆաս» հրահանգով օրական հազար ստատուտ էլ գրեք, չեք շեղելու հանրության ուշադրությունը ձեր պրավալներից։ Իսկ եթե պատերազմը արհավիրք չէ ու խաղաղությունը էդքան վատ բան է, եւ մեր զինվորների մահերով պիտի ուրախանալ, բա էդ սահմանին ծաղկեփնջերով կանգնած սելֆիները, խաղաղության պլատֆորմի կոչերն ու Մեհրիբան բաջուն Արցախ, թեյախմության հրավիրելը հիմա Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնե՞լ է»,- գրել է նա և հետգրություն թողել այն մասին, որ ''Вестник Кавказа'' լրատվամիջոցի խմբագրակազմ իր զանգից հետո ուղղել են տեխնիկական վրիպակն ու ներողություն խնդրել ադրբեջանական մանիպուլյացիաների համար։

Նաիրա Զոհրաբյան ՖԲ Գրառում

Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ավելին
Ավելին