f

Անկախ

Մեր բժշկագիտական թիմի ներուժն ու ներդրումը պետք է չանտեսվեր ու գնահատվեր․ «Նորք» ԻԿՀ-ի բաց նամակը


ՀՀ նախագահի աշխատակազմը հրապարակել է ՀՀ վարչապետին և ՀՀ նախագահին ուղղված «Նորք» ԻԿՀ-ի (այժմ՝ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն) անձնակազմի բաց նամակը։

«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով առողջապահության բնագավառում գործունեություն ծավալող մեր գործընկերները պարգևատրվեցին կորոնավիրուսային հիվանդության համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար: Սրտանց շնորհավորում ենք մեր գործընկերներին՝ բարձր գնահատելով նրանց նվիրական աշխատանքն ու ներդրումը: Այդուհանդերձ հարկ է նկատել, որ «Նորք» ԻԿՀ-ի՝ ներկայիս Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ներդրումն ու դերը այդ ամենում ևս պակաս չի եղել: Ողջ անձնակազմը եղել է վիրուսի դեմ պայքարի առաջնագծում: Առաջամարտիկի դերը կրել և շարունակում ենք կրել պատվով, ավելին՝ շարունակելու ենք:

 

 

2019թ. դեկտեմբեր՝ COVID-19 առաջին դեպքերը Չինաստանում:

2020թ. հունվար՝ Հայաստանի Հանրապետություն, «Նորք» ԻԿՀ ` Չինաստանից ՀՀ վարակի ներթափանցման կանխարգելմանն ուղղված բոլոր միջոցառումները ՀՎԿԱԿ-ի հետ միասին:

2020թ. փետրվար` եղել է 1-ին հիվանդանոցը, որտեղ վերապրոֆիլավորվել են 2 բաժանմունք COVID-19 կասկածելի հիվանդների համար:

Մարտի 1`  ԻԿՀ-ում արձանագրվել է առաջին COVID-19 բերովի դեպքը:

2020թ. մարտ՝ «Նորք» ԻԿՀ-ն եղել է առաջին հիվանդանոցը, որ ամբողջությամբ վերապրոֆիլավորվել է COVID-19 հիվանդանոցի:

Այդ վերապրոֆիլավորումը անձնակազմի համար նշանակել է պատերազմային իրավիճակ ու այդ իրավիճակին համապատասխան աշխատանք հիվանդանոցի տնօրենից մինչև մայրապետ: «Նորք» ԻԿՀ-ն միայնակ պայքարը շարունակել է մինչև մարտի 26, երբ սկսեցին ներգրավվել նաև այլ կենտրոններ: Բացի այդ ներգրավումից հետո էլ շարունակել է լինել տրիաժ իրականացնող միակ հիվանդանոցը: Արել է տրիաժ COVID-19-ի ամենօրյա մեծ թվով հայտնաբերումների ամիսներին (ապրիլ, մայիս, հունիս)՝ ունենալով սահմանափակ մահճակալային ֆոնդ, փորձելով ոչ մի ծանր կամ պոտենցիալ ծանրացող հիվանդի դուրս չթողնել:

«Նորք» ԻԿՀ-ն ունի COVID-19 PCR իրականացնող լաբորատորիա, որն իր ծանրաբեռնվածությամբ երկրորդն է ՀՀ-ում:

Վերջին ամիսներին «Նորք» ԻԿՀ-ում կատարվում է ակադեմիական ոլորտից մի շարք գիտնականների ներգրավմամբ լայնածավալ հետազոտություն COVID-19 վերաբերյալ: Ծրագիրը ուշագրավ է դարձել միջազգային բժշկագիտական կառույցների համար:

Եվ այս ամենը COVID-19 համավարակի դեմ պայքարում «Նորք» ԻԿՀ-ի և իր գլխավոր հրամանատար Մ.Վ. Դավիդյանցի ծավալած գործունեության միայն մի մասն է: Կարծում ենք, մեր բժշկագիտական թիմի ներուժն ու ներդրումը պետք է չանտեսվեր ու գնահատվեր: Ինչպես մեր երկրի Նախագահի, Վարչապետի և Կառավարության, այնպես էլ առողջապահության նախարարության կողմից թեկնածուներ առաջադրելիս չպետք է մոռացվեր ու անտեսվեր, քանզի մեր գիտելիքներն ու ջանքերը ծառայել և շարունակում են ծառայել առաջնահերթ մեր Անկախ Հայաստանին, մեր քաղաքացիներին:

Գիտակցում ենք, որ չէին կարող պարգևատրվել բոլորը, որ ընտրությունը կատարվել է ներկայացված թեկնածուների միջև, բայց և արդարությունն էլ ենթադրում է, որ չի կարող անտեսվել այն կոլեկտիվը, որն իսկապես եղել է ու կա հիվանդության դեմ պայքարի առաջամարտիկ»:

 

բաց նամակ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին