f

Անկախ

«Ժողովուրդ». Oրակարգում գլխավոր դատախազին նոր լիազորություններով օժտելու հարցն է


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով մեկ անգամ արդեն փոփոխվել են Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ներկայացման ժամկետները, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, հանձնաժողովը կարծես թե չի հասցնում այդ ժամկետում ավարտել աշխատանքները ու ներկայացնել հայեցակարգը:

Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի փետրվարի 12-ի հրամանով՝ ստեղծվել էր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը պետք է գործունեությունը սկսելուց հետո՝ եռամսյա ժամկետում, մշակեր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, իսկ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 1-ը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացներ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:

Սակայն հաշվի առնելով մարտի 16-ից Հայաստանում հաստատված արտակարգ դրությունը՝ որոշում կայացվեց փոխել ժամկետները, եւ սահմանվեց, որ մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը պետք է մշակել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, իսկ մինչեւ 2021 թվականի հունիսի 30-ը մշակել եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։

Եվ, ահա, չնայած 16 հիմնական անդամից բաղկացած հանձնաժողովն արդեն նիստեր անցկացնում է, սակայն ոչ ինտենսիվ կերպով, եւ փետրվարից մինչեւ այժմ երեք հարցի վերաբերյալ է քվեարկություն արել եւ այն ներառել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում. դրանք են՝ կառավարական խորհրդարանական համակարգի պահպանում, կայուն մեծամասնության վերացում եւ Գերագույն դատարանի ստեղծում:

Ընդ որում, եթե մյուս երկու որոշումները հեշտ են կայացվել, ապա վերջին որոշումը կայացվել է մեկ ձայնի տարբերությամբ: Իսկ այժմ, մեր տեղեկություններով, օրակարգում գլխավոր դատախազին նոր լիազորություններով օժտելու հարցն է: Հետաքրքիր է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 18-ի որոշմամբ՝ հանձնաժողովի աշխատանքներից 3 եւ ավելի անհարգելի բացակայություն ունեցող անձին կարող են հեռացնել հանձնաժողովից: Սա եւս պատահական չէ, քանի որ յուրաքանչյուր ուրբաթ նախապես նախատեսված նիստերը հաճախ չեն կայանում հանձնաժողովների անդամների՝ զբաղված լինելու կամ նիստերին չներկայանալու պատճառով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով Գլխավոր դատախազություն Նիկոլ Փաշինյան

Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ավելին
Ավելին